«Նորավանք» – «Ուրարտու»: Կանխատեսում և խաղադրույք

19:00, 08 մյս 2022
VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նորավանքը» կմրցի «Ուրարտուի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ գավաթակիր կդառնա «Ուրարտուն»։

Թերևս առաջին անգամ կանխատեսումների ժամանակ արգումենտ կդիտարկեմ ֆուտբոլիստներին սպասվող պարգևավճարները։ Տվյալ դեպքում՝ կոնկրետ «Ուրարտուի» մասին է խոսքը։ Ընդհանրապես, շատ երկրներերում ընդունված է, որ ֆուտբոլիստներն աշխատավարձից բացի, ստանում են պարգևավճարներ։ Դրանք հիմնականում լինում են հաղթանակներից հետո։ Բայց «Ուրարտուն» այլ մեթոդ է կիրառում։ Ակումբում պարգևավճար սահմանում են մրցանակային տեղ զբաղեցնելու կամ տիտղոս նվաճելու համար։ Այսինքն՝ գավաթակիր դառնալու դեպքում «Ուրարտուի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը, մի կլորիկ գումար կստանան որպես պարգևավճար։

Գուցե մեկ այլ երկրում ֆինանսական կողմն առաջնային մոտիվացիա չլիներ, բայց ոչ Հայաստանում։ Կարծում եմ, որ միայն այս փաստը հաշվի առնելով, պետք է սպասել, որ կհաղթի «Ուրարտուն»։

Բացի այդ, խաղային առումով էլ Ռոբերտ Արզումանյանի թիմն է ֆավորիտ, չնայած երիտասարդ մասնագետն այդ կարծիքին չէ։ Բայց դա քայլ էր, որպեսզի թիմի վրայից հեռացվի ճնշումը։ Ինչևիցե, «Ուրարտուն» ավելի լավ կազմ ու անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ ունի։ Այո, Վահե Գևորգյանը փայլուն աշխատանք է կատարել «Նորավանքում», բայց դժվար թե ստացվի հաղթել այս խաղում։

Ընտրում եմ «Ուրարտուն» կդառնա գավաթակիր խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․62 գործակիցը։ Գուցե հանդիպման հաղթողը չորոշվի հիմնական ժամանակում։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/8 մյս
«Նորավանք» – «Ուրարտու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ