«Նորավանք» – ԲԿՄԱ: Հյուրերը գոլ կխփեն

14:00, 20 փտր 2022
VBET Հայաստանի Պերմիեր լիգայի 18-րդ տուրում «Նորավանքը» Վայքի «Արևիկ» մարզադաշտում կհյուրընկալի ԲԿՄԱ-ին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ հյուրերն այս խաղում գոլ կխփեն։

Թիմերի միջև կայացած առաջին շրջանի խաղում հաղթել էր ԲԿՄԱ-ն։ Երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված թիմի համար դա առաջին հաղթանակն էր։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը կարողացել է հաղթել նաև «Վանին»։

«Նորավանքն» առաջին հանդիպումն է անցկացնելու «Արևիկ» մարզադաշտում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ չեմ ուզում խաղի ելքի վերաբերյալ կանխատեսում կատարել։

Ռաֆայել Նազարյանի գլխավորած ԲԿՄԱ-ն գրեթե ցանկացած մրցակցի դեմ խաղերում գոլային պահեր ունեցել է՝ նույնիսկ առաջատարների դեմ հանդիպումներում։ Այո, ֆուտբոլիստները կարգով և փորձով հիմնականում զիջում են մրցակիցներին, բայց դա չի խանգարում նրանց հարձակողական ֆուտբոլ ցուցադրել։ Երկու թիմերում էլ մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Ձմեռային դադարից հետո դժվար է ասել, թե որ թիմն է ավելի լավ պատրաստվել գարնանային հատվածին։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ցանկացած պարագայում Ռաֆայել Նազարյանը հետ չի կանգնի իր նախընտրած հարձակողական ֆուտբոլից։ Եվ եթե նույնիսկ թիմը պարտվի, ապա նվազագույն 1 գոլ, կարծում եմ, որ կխփի։ Vbet-ը ԲԿՄԱ-ի գոլի համար սահմանել է 1․55 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
14:00/20 փտր
«Նորավանք» – ԲԿՄԱ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ