Նոր Զելանդիա — Պորտուգալիա. Եգոր Տիտովի կանխատեսումը

19:00, 24 հնս 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Սանկտ-Պետերբուրգի «Կրեստովսկի» մարզադաշտում կայանալիք Կոնֆեդերացիաների գավաթի A խմբի երրորդ տուրի Նոր Զելանդիա — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում պորտուգալացիները չեն ջախջախի մրցակցին: 

Կարծում եմ, որ Պորտուգալիային առանձնապես սկզբունքային չէ խմբից դուրս գալ հենց առաջին տեղով: Մեծ տարբերություն չկա, թե ում հետ է խաղալու կիսաեզրափակչում՝ Գերմանիայի, թե Չիլիի: Տվյալ փուլում երկու հավաքականներն էլ գրեթե միևնույն մակարդակի են: Այստեղ նախապատվություն չի կարող լինել: Բացի այդ, ոչ ոք չգիտի, թե ով զուգահեռ խմբում կգրավի առաջին տեղը, իսկ ով՝ երկրորդ: Ամենայն հավանականությամբ, Պորտուգալիայի կազմում շատ փոփոխություններ կլինեն: Թիմն այդպես էլ խաղում է առանց առանձնահատուկ ցանկության: Իհարկե, կա հաղթելու ցանկություն, բայց ջախջախել իրենց մրցակիցներին պորտուգալացիները չեն ձգտում: Նրանք կենտրոնանում են անհրաժեշտ հաշիվը պահելու վրա:

Նորզելանդացիները Մեքսիկայի հետ խաղում ցույց տվեցին, որ կարող են գոլ խփել, կարող են պահեր ստեղծել: Բացի գոլից եղան նաև այլ շանսեր՝ հարված դարպասաձողին, մեքսիկացի դարպասապահը փրկեց: Կարծում եմ՝ մարտական Նոր Զելանդիան կպայքարի: Ընտրում եմ (+2) ֆորան:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, A խումբ, 3-րդ տուր
19:00/24 հնս
Նոր Զելանդիա - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ