Նոբել Առուստամյանի կանխատեսումը. Կամերունն ու Ավստրալիան կուրախացնեն գոլերով

19:00, 22 հնս 2017
Ֆուտբոլային մեկնաբան, Winline բուքմեյքերական ընկերության փորձագետ Նոբել Առուստամյանը կանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի Կամերուն — Ավստրալիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղում նվազագույնը 3 գոլ կլինի:

Կամերունն ու Ավստրալիան առաջին տուրում նույն տպավորությունը թողեցին: Այո, այս թիմերը Նոր Զելանդիայից ուժեղ են, ակնհայտ է, որ դեռ կպայքարեն խմբից դուրս գալու համար, բայց ինչ-որ հստակ պատկեր կազմելը բարդ է:

Հավանաբար աֆրիկացիներն ավելի ուժեղ են, չնայած կայուն չեն խաղում:

Այս խաղը 2 հավաքականների համար էլ վճռորոշ կլինի: Պարտության դեպքում կիսաեզրափակիչ դուրս գալու շանսեր գործնականում չեն մնում:

Կամերունը Չիլիին գոլ չխփեց, բայց առջևում մեծ պոտենցիալ ունի: Ավստրալիան իր հերթին ցույց տվեց, որ կարող է գոլ խփել, թեկուզ մրցակցի սխալների օգնությամբ, բայց պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, B խումբ, 2-րդ տուր
19:00/22 հնս
Կամերուն - Ավստրալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ