«Նոա» – «Վան»․ Փոխչեմպիոնը կհաղթի

15:00, 05 դկտ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում փոխչեմպիոն Երևանի «Նոան» կհյուրընկալի Չարենցավանի «Վանին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Վանը» պարտվել է վերջին 5 խաղում։ Չարենցավանը ներկայացնող թիմը պարտվել է նույնիսկ հետնապահ ԲԿՄԱ-ին։ Կարծում եմ, որ միայն այս վիճակագրությունը կարող է փաստել, որ «Նոան» այս խաղում ֆավորիտ է և պետք է հաղթի։

Վերջին 5 խաղում «Նոան» հաղթել է 2 անգամ: 2 պարտություն է կրել և 1 ոչ ոքի գրանցել։ Պետք է նշել, որ պարտությունները եղել են առաջատար «Արարատ-Արմենիայից» և 2-րդ տեղում ընթացող «Փյունիկից»։

Կարծում եմ՝ «Նոան» կհաղթի այս խաղում։ Պարտադիր չէ, որ հաղթանակը լինի խոշոր հաշվով, բայց, ամենայն հավանականությամբ, «Նոան» կհաղթի։ Չեմ ասում, թե հյուրերն այս խաղում հանձնվելու են առաջին րոպեից, բայց դժվար թե ստեղծված իրավիճակում կարողանան խնդիրներ ստեղծել «Նոայի» համար։

Ընտրում եմ «Նոայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․78 գործակիցը։ Այո, ինչ-որ մի պահի պետք է «Վանի» պարտությունների շարքն ավարտվի, սակայն ինձ թվում է, որ այս խաղում էլ այդպես չի լինի։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
15:00/5 դկտ
«Նոա» – «Վան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ