«Նյու Օրլեան» – «Մինեսոտա»․ կանխատեսում

05:00, 12 հնվ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Նյու Օրլեան» – «Մինեսոտա» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հանդիպման վերաբերյալ։

«Նյու Օրլեան» 

Թվում է, թե թիմn արդեն խաղում է մարտական կազմով, սակայն առայժմ արդյունք չկա։ «Նյու Օրլեանը» վերջին 5 տուրում 4 պարտություն է կրել, իսկ միակ հաղթանակը գրանցվել է «Գոլդեն Սթեյթի» հետ մրցավեճում։ 

Տնային խաղերում իրավիճակն այնքան էլ վատ չէ, սակայն վերջին հանդիպումներում պակասում է արդյունավետությունը։ Լինում են դեպքեր, երբ փայլում է պաշտպանական օղակը, սակայն դա նկատվում է միայն թույլ մրցակիցների հետ դիմակայություններում, իսկ ամուր թիմերի դեմ խնդիրները զգացվում են։ 

 «Մինեսոտա» 

«Գայլերը» 4 անընդմեջ խաղից բաղկացած հաղթանակների շարք ունեն։ Սա, իհարկե, հազվադեպ երևույթ է այս թիմի համար։ Այժմ «Մինեսոտայի» բոլոր առանցքային խաղացողները շարքում են, իսկ «Հյուսթոնի» հետ նախորդ մրցավեճը, իրոք, հիանալի ստացվեց։ «Մինեսոտայի» հարձակման գծում ամեն ինչ կարգին է։ Թաունսը, Էդվարդսը և Ռասելը փայլուն մարզավիճակում են և հենց նրանց ջանքերի շնորհիվ է, որ վերջին խաղերում թիմը հաղթանակներ է տանում։ 

«Նյու Օրլեանը» հենց այն թիմն է, որին կարելի է հաղթել ագրեսիվ հարձակողական գործողությունների շնորհիվ։

Կանխատեսում 

Եթե արտագնա հանդիպումները «Մինեսոտայի» համար խնդիր չեն, ապա «Նյու Օրլեանը» սկսել է ավելի համեստ գործել տանը։ Այնպես որ, դժվար թե տանտերերի պաշտպանությանը հաջողվի դիմակայել հյուրերի հարվածային բռունցքին։ Հետևաբար ընտրում եմ Մինեսոտայի (-4) հանդիկապով հաղթանակը։ 

Օրդինար: Պարտված
NBA
05:00/12 հնվ
«Նյու Օրլեան» – «Մինեսոտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ