ՆՀՀ Մակեդոնիա — Հայաստան․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 09 սպտ 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա — Հայաստան հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետը կանխատեսում է մեր ընտրանու հաղթանակը։ 

Լիխտենշտեյնի հետ տնային խաղում մեր թիմի խնդիրները բաց էին, բայց նման մրցակցի հետ խաղերում լուրջ չպետք է լինեին։ Լիխտենշտեյնին մեր թիմը պիտի կարգի շնորհիվ հաղթեր։ Բայց մեր թիմը դժվարություններ ունեցավ բացառապես իր անփոփոխ մեկ խնդրի՝ պահերը չիրացնելու պատաճառով։ Իսկ դա գալիս է բարձրորակ հարձակվողի պակասից։ Չհարձակվողներ Մարկոսի ու Տիգրան Բարսեղյանի ունակությունները օգտագործելով՝ Մինասյանը կերտեց մեր թիմի առաջին հաղթանակը, որն ի դեպ, 3-րդ պաշտոնականն էր 2013 թվականից ի վեր (3-րդը, Կառլ)։

Այս Մակեդոնիայի դեմ գերազանց կարող են իրենց դրսևորել տեղի առաջնությունում մեծ աղմուկ հանած Հովհաննես Համբարձումյանն ու նույն Տիգրան Բարսեղյանը։ Ընդ որում, վերջինի համար սա կարող է ճակատագրական խաղ լինել։ Բարսեղյանի գոլային հաշիվը հավաքականում վերջապես բացվեց։ Դա մեր ագրեսիվ ֆուտբոլիստին լրացուցիչ խթան կլինի գումարած դրան, մակեդոնական հողի վրա Տիգրանն իրեն հիանալի է զգում։ Բաց է մնում ձախ եզրային պաշտպանի գոտին։ Նորեկ Արմեն Մանուչարյանը վնասվածք է ստացել։ Ենթադրելի է, որ նրա փոխարեն կարող է խաղալ բազմաֆունկցիոնալ Արտակ Եդիգարյանը։

Օրդինար: Չխաղարկված
Ազգերի լիգա
20:00/9 սպտ
ՆՀՀ Մակեդոնիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ