«Նապոլի» — «Ֆիորենտինա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 24 հնվ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում կայանալիք Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի «Նապոլի» — «Ֆիորենտինա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

«Նապոլին» Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում սեփական հարկի տակ ընդունում է «Ֆիորենտինային»: «Մանուշակների» մոտ այժմ ամեն ինչ կարգին է: Պաուլո Սոուզայի թիմը թափ է հավաքել, լրացուցիչ էլ դուռը շրխկացրեց՝ հաղթելով «Յուվենթուսին»: Այնուհետև ֆլորենցիացիները հյուր գնացին «Կիևոյին» և ջախջախեցին վերոնացիներին 3:0: Գումարած՝ մինչ այդ «Կիևոյին» հաղթել էին գավաթային խաղում: Այժմ «Ֆիորենտինան» իսկապես լավ մարզավիճակում է: Վերջերս թիմրը հանդիպեցին առաջնության շրջանակներում «Արտեմիո Ֆրանկիում», ամեն ինչ ավարտվեց արդյունավետ 3:3 ոչ-ոքիով: «Ֆիորենտինան» երկու անգամ պարտվում էր, այնուհետև առաջ անցավ հաշվի մեջ, բայց վերջնամասում 11-մետրանոցն ամեն ինչ հավասարեցրեց:

Կարծում եմ, որ այստեղ ևս «Ֆիորենտինան» հավանաբար շանսեր կունենա հարձակման գծում, կաշխատի ինչ-որ բան իրացնել: «Նապոլիի» մոտ խնդիրներ կան պաշտպանությունում Ղուլամի և Կուլիբալիի Աֆրիկայի գավաթ ուղևորվելու պատճառով: Խնդիրը դեռևս չի լուծվել: Բայց և «Նապոլին» կխփի գոլ: Դժվար է պատկերացնել, որ «Նապոլին» տանը չի խփի: Հնարավոր եմ համարում, որ հանդիպումը տեղափոխվի լրացուցիչ ժամանակ կամ 11-մետրանոց հարվածաշար: Բայց, ամենայն հավանականությամբ, հիմնական ժամանակում երկու թիմերն էլ գոլ կխփեն: Գործակիցը 1,7 է: Թիմերը հնարամիտ են գործում հարձակման գծում, կան բարձր կատարողներ: Գոլեր պետք է լինեն:

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
23:45/24 հնվ
«Նապոլի» - «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ