«Միլուոլ» — «Լեսթեր». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:00, 18 փտր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Միլուոլ» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղում երկու գնդակից ավել չի խփվի: 

«Լեսթերը» սարսափելի տպավորություն թողեց Սուոնսիում՝ պարտվելով բոլոր առումներով: Ունենալով մի քանի լիովին համակրելի հատվածներ «Դերբիի» դեմ խաղում՝ ավելի լուրջ մրցակցի հանդիպելուց Անգլիայի չեմպիոնները նորից ձախողվեցին: Թիմի մոտ դաշտում ուղղակի ոչինչ չստացվեց:

Ընդ որում, չորեքշաբթի «աղվեսներին» սպասվում է խաղ Սևիլայում, և հավանաբար թիմի շատ խաղացողների համար հենց Չեմպիոնների լիգան է միակը, որը դեռևս հետաքրքրություն է ներկայացնում այս մրցաշրջանում:

«Միլուոլը» մարտական թիմ է, բայց ոչ այնքան վարպետացած: «Առյուծները» պայքարից դուրս են հանել արդեն ԱՊԼ-ի երկու ներկայացուցիչներին՝ «Բորնմութին» և «Ուոթֆորդին»: Թիմն արդեն 12-խաղանոց անպարտելի շարք ունի, իսկ նրանց մասնակցությամբ վերջին յոթ հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի: Բացի դրանից, «Միլուոլը» վերջին 7 խաղերում երկու գնդակից ավել չի խփել:

«Լեսթերը» դժվար թե արագացնի իրադարձությունները՝ նախընտրելով գնդակի նկատմամբ վերահսկողությունը և տանտերերի պաշտպանության գրավումը: Նրանք, իրենց հերթին, այդքան էլ շատ ռիսկի չեն դիմելու և բացվելու՝ հանդիպելով ավելի բարձրակարգ մրցակցի հետ:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
19:00/18 փտր
«Միլուոլ» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ