«Միլան» — «Յուվենթուս». Եգոր Տիտովի կանխատեսումը

20:00, 28 հկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի «Միլան» — «Յուվենթուս» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով Մասիմիլիանո Ալեգրիի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ կտանի։ 

Անսովոր է, որ «Յուվենթուսը» չի գլխավորում Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ Թուրինյան ակումբը ընդհանրապես երրորդն է հիմա «Նապոլիից» և «Ինտերից» հետո։ Եվ որն է հետաքրքիրը, որ խաղային առումով ես չեմ տեսնում որևէ պահեստային ուժ «Յուվեի» մոտ նույնիսկ համեմատած «Նապոլիի» հետ։ Հենց խաղի կառուցվածքով ու արագությամբ «Նապոլին» հիմա ավելի ուժեղ է։ Իզուր չէր այդ թիմին հենց այսպիսի բառերով բնութագրում Պեպ Գվարդիոլան։

«Միլանը» մի շարք անհաջող խաղերից հետո վերջապես հաղթեց «Կիևոյին»։ Առայժմ ներդրումները չեն արդարացնում։ Քիչ բան է ստացվում «Միլանի» մոտ։ Միավորների վիճակը իսկապես շատ լուրջ է թիմի մոտ։ Հիմա միլանցիներին պետք է հաղթել խաղերից յուրաքանչյուրում ՝ ուշադրություն չդարձնելով մրցակցի անվան վրա։

«Յուվենթուսը» համենայն դեպս իմ կարծիքով գերազանցում է ներկայիս «Միլանին» թե՛ կազմակերպվածությամբ, թե՛ ֆուտբոլի որակով։ Բայց հանդիպումը հավասար կլինի և կողմերից ոչ մեկը զգալի առավելություն չի ունենա։ Խաղադրույք եմ կատարում «Յուվեի» նվազագույն հաշվով հաղթանակի վրա ՝ 1։0 կամ միգուցե 2։1։ Նույնիսկ երկու գոլի առավելություն հյուրերը չեն ունենա այս խաղում։

Օրդինար: Պարտված
Իտալական Ա սերիա 2017-18․ 11-րդ տուր
20:00/28 հկտ
«Միլան» — «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ