Մարկ Լոուրենսոնի կանխատեսումը. «Լիվերպուլը» 2:0 հաշվով կհաղթի «Վեսթ Բրոմվիչին»

16:30, 16 ապր 2017
«Լիվերպուլի» և Իռլանդիայի հավաքականի նախկին պաշտպան, BBC հեռուստաընկերության փորձագետ Մարկ Լոուրենսոնը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ:

Կարծում եմ, որ «Բորնմութի» դեմ խաղի վերջում Կլոպն այնպիսի փոփոխություն կատարեց, որը մրցակցին թույլ տվեց միավոր վաստակել: «Սթոք Սիթիին» գերմանացի մասնագետի թիմը հաղթեց 2:1 հաշվով, չնայած մերսիսայդցիները կարող էին ավելի շատ գոլ խփել:

Կլոպը պետք է «Վեսթ Բրոմի» դեմ ճիշտ կազմ ընտրի: Կարծում եմ, որ հյուրերը 2:0 հաշվով կհաղթեն: «Վեսթ Բրոմվիչի» մոտ գոլ խփելու հետ կապված բարդություններ կան: Թիմը վերջին 4 խաղերից ոչ մեկում չի հաղթել:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 33-րդ տուր
16:30/16 ապր
«Վեսթ Բրոմվիչ» — «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ