«Մարիբոր» — «Սպարտակ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

22:45, 13 սպտ 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Մարիբոր» — «Սպարտակ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղը կավարտվի ոչ-ոքի: 

Ինձ թվում է շատ հետաքրքիր զույգ է: Շատ հետաքրքիր է դիտել «Սպարտակին»: Հետաքրքիր է իմանալ` ինչպես է «Սպարտակը» պատրաստ Չեմպիոնների լիգային, քանի որ հարցեր են առաջանում, թե ինչպես է «Սպարտակը» անցկացնում այս մրցաշրջանը: Շատերը փորձում են իրենց հույս տալ, որ «Սպարտակը» քիչ թե շատ իր լավագույն մարզավիճակին է հասել: Ես դրան այդքան էլ չեմ հավատում, բայց հուսով եմ, որ տրանսֆերային պատուհանի ավարտից հետո «Սպարտակի» հոգեբանական ծանր վիճակները, կապված խաղացողների հեռանալով, կավարտվեն և թիմը կսկսի մտածել արդյունքի մասին: Իմիջիայլոց դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլիստներին, այլ նաև ղեկավարությանը և մաչզչին:

Ինչ վերաբերում է «Մարիբորին», ասեմ, որ շատ բարդ մրցակից է այն էլ տանը: Տանը սլովենական ակումբը շատերից «արյուն» կվերցնի ես վստահ եմ, և «Սպարտակին» էլ հեշտ չի լինելու: Տեղի երկրպագուների շատ ջերմ աջակցություն է լինելու: Շատ ամուր թիմ է: Արդեն քանի անգամ դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:

Առաջին խաղը հավանաբար ավելի նյարդային կլինի և բաց չի լինի: Անցնելով կանխատեսմանը` ես կարծում եմ, որ այս խաղում ոչ-ոքի կգրանցվի: Չգիտեմ խոշոր հաշվով թե ոչ, բայց առաջին տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքին կարծում եմ տրամաբանական է: Այո, «Սպարտակը» ֆավորիտ է, բայց տանը «Մարիբորից» միավոր վերցնելը ամենևին էլ վատ արդյունք չէ կարծում եմ:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա. խմբային փուլ. 1-ին տուր
22:45/13 սպտ
«Մարիբոր» - «Սպարտակ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ