«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլյա» Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 13 մրտ 2018
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլյա» պատասխան հանդիպման վերաբերյալ: Ուկրաինցի փորձագետը բավականին հետաքրքիր խաղադրույք է առաջարկում երեքշաբթի երեկոյան կայանալիք հանդիպման համար։ 

Արտագնա խաղում «Մանչեսթերը» ուղղակի սարսափելի էր իմ կարծիքով։ Աստծուն ու թիմի դարպասապահին պետք է շնորհակալ լինեն, որ խաղը ավարտվեց ոչ-ոքի։ Սակայն հիմա ժամանակ է անցել, ու «Մանչեսթերը» տանը ամենևին այլ թիմ է քան դրսում։ Ավելին, պատմական մրցակցի՝ «Լիվերպուլի» դեմ տարած հաղթանակից հետո թիմի մոտ բարձր տրամադրություն է։

«Սևիլյային» հեշտ չի լինելու։ Չգիտեմ, չեմ կարծում, որ բաց ֆուտբոլ կլինի։ Կարծում եմ, որ «Մանչեսթերը» կհաղթի չոր հաշվով։ Համենայն դեպս պաշտպանական գործողություններում Մոուրինյոյի թիմը գիտի՝ ինչպես գործի, իսկ գոլ խփելու համար այնտեղ կատարողներ կան։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա 2017-18․ 1/8 եզրափակիչ
23:45/13 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սևիլյա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ