«Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ Սոսյեդադ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

00:00, 26 փտր 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ Սոսյեդադ» պատասխան խաղի վերաբերյալ:

Առաջին խաղում ջախջախիչ պարտությունը (0:4) բասկերին հաջորդ փուլ անցնելու շանսեր չի թողել: Ի պատիվ նրանց, թիմին հաջողվեց ուշքի գալ և արդեն մի քանի օր անց նույն հաշվով հաղթել Լա Լիգայում: Մրցաշրջանի սկզբում Իսպանիայում անգամ խոսում էին, որ «Սոսյեդադն» ի զորու է պայքարել չեմպիոնության համար: Թիմն այժմ 5-րդ հորիզոնականում է և նրա առաջնային խնդիրը չեմպիոնլիգյան գոտում հայտնվելն է: Այնպես որ, Պրիմերայի հաջորդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը, իհարկե, շատ ավելի կարևոր է, քան «Օլդ Թրաֆորդում» փաստացի ընկերական հանդիպումը:

Սուլշերի համար էլ այս խաղը հնարավորություն է մարտական կազմի փոխարեն պահեստայիններին շանս տալու, ովքեր, իրենց հերթին, կփորձեն ցուցադրել իրենց կարգը և ապացուցել, որ արժանի են խաղալ հիմնական կազմում: Հանդիպումը դժվար թե շատ դիտարժան ստացվի:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ
00:00/26 փտր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Սոսյեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ