«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նորվիչ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

18:00, 16 ապր 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նորվիչ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 7 խաղում ընդամենը մեկ հաղթանակ է տարել: Նույնիսկ քանդվող «Էվերթոնի» հետ մանկունյացիները 90 րոպեի ընթացքում ընդամենը մեկ պահ ստեղծեցին: Դա էլ չիրացրին և պարտվեցին էլիտայում տեղը պահելու համար պայքարող մրցակցին:

«Նորվիչի» հետ մրցավեճում չեն խաղալու 2 կենտրոնական կիսապաշտպանները՝ Ֆրեդն ու Մաքթոմինայը: Հարցականի տակ է Ռոնալդուի մասնակցությունը: Մի խոսքով՝ Ռանգնիկին մնում է հույսը դնել մնացած աստղերի անհատական վարպետության վրա:

«Նորվիչն» արդեն երկու խաղ է, ինչ չի պարտվում, իսկ նախորդ խաղում հերոսաբար հաղթեց մոտիվացված «Բերնլիին»:

Ենթադրում եմ, որ «Նորվիչը» գոնե մեկ արդյունավետ գրոհ կանցկացնի ու օրինակ՝ Պուկին կկարողանա գոլ խփել: Ֆինն ֆուտբոլիստը վերջին 7 խաղում 5 արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել ու կարծես թե, մարզավիճակ է հավաքում:

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
18:00/16 ապր
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ