«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

16:30, 06 նյմ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խոսելու ենք մանչեսթերյան դերբիի մասին։ Այս թիմերի միջև կայացած վերջին 5 հանդիպումներում չի աշխատել 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։ Ինձ թվում է, որ այժմ հասունացել է պահը, որպեսզի թիմերը փոխանակվեն գոլերով։

Թե ինչպես է խաղում «Յունայթեդը», բոլորս էլ տեսնում ենք։ Չափից ավելին է թիմը թույլ տալիս մրցակիցներին։ «Ատալանտան» 2 խաղում 4 գոլ խփեց, «Լիվերպուլը»՝ 5, «Լեսթերն» ավելի վաղ՝ 4։ Մեծ է հավանականությունը, որ «Սիթին» բավականաչափ պահեր կունենա աչքի ընկնելու համար։

«Յունայթեդն» իր հերթին Ռոնալդուի շնորհիվ գոլեր է խփում, հաճախ ոչ տրամաբանական։ Ուլե Գունար Սուլշերի թիմը կարող է ավելի բարելավել թիմային խաղը, բայց Ռոնալդուն անում է իր գործը։

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա վերջին խաղերում, եթե չհաշվենք Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպումը, թիմը գոլ է բաց թողնում։ Ընդ որում, ավանդաբար շատ պահեր է ստեղծում և նաև իրացնում է։

Թվում է, որ 2 թիմերն էլ պահեր ունենալու են և, ամենայն հավանականությամբ, կկարողանան գոլ խփել։ Այնպես որ, ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
16:30/6 նյմ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ