«Մանչեսթեր Յունայթեդ» — «Իստանբուլ Բաշակշեհիր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 25 նյմ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական հաղորդավար, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպոինների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպման վերաբերյալ։

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդն» այնքան վաղուց հաղթանակ չէր տարել, որ այս տարվա առաջին երկու խաղերում այդ հաղթանակի ձգտում ելել թափվում էր ֆուտբոլիստների դեմքից։ Սակայն խմբի ուղիղ մրցակիցներին հաղթելուց հետո Սուլշերը Թուրքիայում «Բաշակշեհիրի» հետ մի լավ զվարճանալու փոխարեն վերցրեց ու պարտվեց։ Հիմա պետք է վերականգնել խարխլված հեղինակությունը տնային խաղում։

«Կարմիր սատանաները» ՉԼ հաջորդ 3 խաղերից երկուսն անցկացնելու է տանը։ Ստամբուլյան թիմի հետ խաղում սակայն հեշտ զբոսանք չի սպասվում։ Սուլշերն ունի կադրային խնդիրներ։ Լյուկ Շոուն վնասվածքի պատճառով հաստատ չի խաղալու։ Կասկածի տակ է Պոգբայի մասնակցությունը։ Ջեսի Լինգարդը միանշանակ հանդիպումը բաց կթողնի ինքնամեկուսացման պատճառով։ Մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ «Յունայթեդում» միանշանակ հանգիստ կստանան մի շարք առաջատարներ՝ Մարկուս Ռեշֆորդը, Անտոնի Մարսիալը, Դավիդ դե Խեան ու Բրունու Ֆերնանդեշը։ Հետևաբար Էդինսոն Կավանին, Դոնի վան դե Բեկն ու Դենիել Ջեյմսը կունան խաղալու շանս։

«Բաշակշեհիրի» գլխավոր մարզիչ Օկան Բուրուքը, որին երկրպագուները պետք է որ հիշեն Ինտերում հանդես գալու տարիներից, հասկանում է, որ տնային խաղի հրաշքը կրկնելը բարդ կլինի։ Թիմի հիմնական հարձակվողն ու պաշտպանը՝ Էնցո Կրիվելին ու Ժունիոր Կայսարը չեն խաղա վնասվածքի պատճառով։ Իսկ դա, ըստ թուրքական մամուլի, հավասարազոր է պարտության։

Վիճակագրությունն էլ ավելի է բարդացնում թուրքական ակումբի կյանքը։ Այս տարի անցկացված 6 արտագնա խաղերից 4-ում պարտություն է կրել։ Վստահ եմ՝ այս վիճակագրությունը կերկարի։ Եթե անհատական խաղադրույքների սիրահար եք՝ վստահաբար խաղացեք Կավանիի գոլային հաջողության վրա։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
00:00/25 նյմ
«Իստանբուլ Բաշակշեհիր» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
00:00/25 նյմ
«Իստանբուլ Բաշակշեհիր» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ