«Մանչեսթեր Յունայթեդ» — «Հալլ Սիթի». Եգոր Տիտովի կանխատեսումը

00:00, 11 հնվ 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Լիգայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Հալլ Սիթի» առաջին կիսաեզրափակիչ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղի առաջին խաղակեսը ամբողջովին կլինի «սատանաների» օգտին: 

«Մանչեսթեր Յունայթեդը», որը ոչ այդքան վաղուց ենթարկվում էր խելահեղ քննադատության, այժմ անհավանական մարզավիճակ է հավաքել և մեկը մյուսի հետևից հաղթանակներ է տանում: Կարելի է ասել, որ մրցակիցներն այդքան էլ ուժեղ չեն: Այժմ մրցակիցը «Հալլ Սիթին» է, որը հյուրընկալվելիս ընդհանրապես իրենից ոչինչ չի ներկայացնում, և սովորական աութսայդեր է: Տանը երբեմն կծում է, ահա և «Սուոնսիին» հաղթեց Անգլիայի գավաթում: Բայց առաջիկա խաղում «Հալլի» մոտ ոչ մի տեսակի շանսեր չեմ տեսնում:

«Մանչեսթերը» պետք է հասկանա, որ սա երկխաղանոց դիմակայություն է: Պետք է պաշար հավաքել պատասխան հանդիպումից առաջ: Եվ պետք է հասկանալ, որ հանգստյան օրերին «Լիվերպուլի» հետ խաղը կարևոր է Չեմպիոնների լիգայում տեղի համար պայքարի տեսանկյունից: Հետևաբար «Մանչեսթերը» կաշխատի ուժեղ սկսել, որպեսզի ճնշի «Հալլին» առաջին խաղակեսում: Հավանաբար առաջին րոպեներից դուրս կգա Ռունին, կհայտնվի Զլատանը: Ինձ թվում է, որ առաջին խաղակեսում «ՄՅՈՒ»-ն կհաղթի առնվազն երկու գնդակի տարբերությամբ:

Օրդինար: Պարտված
Անգլիայի Լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
00:00/11 հնվ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալլ Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ