«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բերտոն». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 20 սպտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիական լիգայի գավաթի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» — «Բերտոն» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը առաջարկում է խաղադրույք կատարել, որ Հենրիխ Մխիթարյանը կդառնա գոլի հեղինակ: 

Հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ընթացքում «Ման Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ կազմի զգալի մասին տալու է հանգստանալու իրավունք: Թե ինչ սկզբունքով է ընտրել հանգիստ ստացող ֆուտբոլիստներին, մնում է հարցական: Իր այս ընտրությունն իր հետ բերել է նոր հարցականներ, նոր բացեր, որոնք պետք է փակվեն ու լրացվեն: Անտոնիո Վալենսիային հանգիստ տալով ու՞մ պիտի վստահվի պաշտպանության աջ եզրը – այս հարցը լրջորեն մտահոգում է երկրպագուներին ու լրագրողներին: Չեմպիոնների Լիգայի խաղարկության մեկնարկային տուրի խաղում «Յունայթեդի» աջ թևի համար պատասխանատու էր Էշլի Յանգը: Հանուն արդարության պետք է նշել, որ նա իր գործը կատարել է գերազանց: Սակայն Լիգայի գավաթի խաղարկությունն այլ մրցաշար է: Այստեղ հնարավոր է և տեսնենք Տիմոտի Ֆոսու Մենսային որպես աջ պաշտպան: Հաշվի առնելով Մոուրինյոյի գործոնը, յուրաքանչյուր տարբերակ էլ իրավունք ունի կյանքի կոչվելու: Ավելի շատ սակայն ենթադրելի է Յանգի մուտքը խաղադաշտ: Հենց նա էլ կլինի թիմի ավագը: Պոգբա-Մատիչ զույգի վտանգավոր մրցակիցը հիմնական կազմում տեղ ունենալու համար կունենա իր շանսը: Անդեր Հերերան նախորդ մրցաշրջանի վերջնահատվածը գերազանց անցկացրեց ու արժանիորեն հավակնում էր լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Մարուան Ֆելաինին էլ շատ փոփոխական ֆուտբոլիստ է: Բելգիացու 3 հաջող խաղին կարող է հաջորդել 10 կատարյալ ձախողած հանդիպում: Այս մրցաշրջանում երբ Ֆելաինին խաղացել է, գոհացուցիչ և դրական արձագանք է ստացել: Հերերա-Ֆելաինի զույգին տրված է բացառիկ հնարավորություն հիմնական կազմում տեղ նվաճելու համար:

Բացի դրանից, Հաշվի առնելով «Լիվերպուլի» փորձը, «Յունայթեդը» կարող է զոհաբերել գավաթներից մեկը, որն, ըստ իս, պարզապես անիմաստ է: Լիգայի գավաթն ու Անգլիայի գավաթը ավելորդ գլխացավանք են «Մեծ» ակումբների համար: Թեպետ Մոուրինյոն ասել է, որ օգտագործելու է առավելագույն մարտական կազմ, որպեսզի «Յունայթեդն» այս մրցաշրջանում պայքարելի առնվազն 2 ճակատով: Որքան էլ որ խորը հարգանք չտածենք Եվրոպա լիգայի հանդեպ, Չեմպիոնների լիգան լրիվ այլ մակարդակ է: Ուժերը ճիշտ բաշխելու համար կլինեն գավաթային խաղերում ռոտացիաներ, որոնք գուցե և բերեն ցավալի հետևանքների, բայց փոխարենը՝ գրաֆիկի թեթևացման:

Օրդինար: Պարտված
Անգլիական լիգայի գավաթ
23:00/20 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բերտոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ