«Մանչեսթեր Սիթի» — «Սանդերլենդ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

19:00, 26 դկտ 2015
Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Սանդերլենդ» խաղի վերաբերյալ: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ Մանչեսթերի «Էյթիհադ» ստադիոնում: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում «Ման. Սիթիի» հաղթանակի ու հյուրերի խփած գոլի վրա:

Մարզչական փոփոխությունից հետո «Սանդերլենդը» բարելավել է խաղը, բայց օրացույցն, իմ կարծիքով, լավ չի դասավորվել նրանց համար: Գրեթե անընդմեջ հանդիպումներ «Արսենալի», «Չելսիի», հիմա էլ «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Դժվար է միավորներ խլել այդպիսի թիմերի դեմ խաղերում, բայց անգամ հյուրընկալվելիս «Սանդերլենդին» հաջողվեց գոլ խփել լոնդոնյան 2 գրանդ ակումբներին՝ «Արսենալին» և «Չելսիին»: Իհարկե, «Մանչեսթեր Սիթիից» միավոր խլելու շանսերը «Սանդերլենդի» համար շատ քիչ են: «Սանդերլենդն» իր կազմում ունի Դեֆոյի, Բորինիի նման ֆուտբոլիստներ: «Քաղաքայիններն» անկասկած «զինագործներից» կրած պարտությունից հետո առաջ կգնան և կփորձեն ավելի շատ միավորներ վաստակել, այդ պատճառով էլ կարծում եմ, որ մանչեսթերյան ակումբը վտանգավոր հակագրոհներ բաց կթողնի: Մտածում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» այս խաղում կհաղթի: «Քաղաքայինները» պարզապես այլ տարբերակ չունեն: Անհրաժեշտ է հետապնդել «Արսենալին», որպեսզի հետագայում նրան շրջանցելու հնարավություն լինի: Այս խաղում սպասում եմ նաև «Սանդերլենդի» գոլին:

Շատ հարմար գործակցով կարելի է խաղալ «Մանչեսթեր Սիթին» կհաղթի և երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքի վրա:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
19:00/26 դկտ
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ