«Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 29 հնվ 2020
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել անգլիական լիգայի գավաթի «Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպման վերաբերյալ:

Կարծես թե ամեն ինչ որոշված է այս զույգում: 1:3 հաշվով տնային պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդին» դժվար կլինի վերադառնալ: Թեև մենք գիտենք, որ այս մրցաշրջանում «ՄՅու»-ն իր լավագույն հանդիպումը անցկացրել է «Սիթիի» դեմ առաջնությունում: Այնժամ «Յունայթեդին» հաջողվեց հաղթել՝ գրագետ ընտրելով մարտավարությունը: Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ սխալները Գվարդիոլայի թիմը այլևս չի կրկնի:

Առաջին հանդիպմանը «Սիթին» խաղադաշտ դուրս եկավ անհավանական տրամադրվածությամբ: Կարծում եմ, որ այս անգամ նման բան չի լինի: Ընդունում եմ, որ տանտերերը ինչ-որ տեղ կարող են առանց համապատասխան կենտրոնացվածության խաղալ: Ամեն ինչ նրանց ձեռքերում է: Իսկ «Յունայթեդը» կորցնելու ոչինչ չունի և այն կարող է միանգամից ռիսկի դիմել: Երևի կազմն էլ առավելագույնս հարձակողական կլինի: Կարծում եմ, որ հյուրերը ի զորու են գոլ խփել: Սակայն դա կարող է միայն բարկացնել «Սիթիին»: Նրանք չեմպիոնությունը պաշտպանելու ոչ մի շանս չունեն, իսկ տիտղոսներ պետք են:

Այս խաղում ես խաղադրույք կկատարեմ «Սիթիի» հաղթանակի վրա՝ պայմանով, որ երկու թիմն էլ գոլ կխփի:

Օրդինար: Չխաղարկված
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/29 հնվ
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ