«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը

20:30, 06 մրտ 2022
Հանրահայտ մարզական մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Պեպ Գվարդիոլան այդպես էլ չկարողացավ լուծել Ուլե Գունար Սուլշերի խնդիրը (2 անգամ անընդմեջ հաղթել): Տեսնենք, թե ինչ կստացվի Ռալֆ Ռանգնիկի հետ: «Սիթին» հնարավորություն ունի հաղթելու և դուբլ գրանցելու մանչեսթերյան դերբիում:

«Քաղաքաբնակները» ցույց տվեցին, որ անթերի չեն: «Տոտենհեմից» կրած պարտությունը լուրջ փաստարկ է: Դրան գումարենք նաև այն, որ այս անգամ հանդիպմանը չի մասնակցի Ռուբեն Դիաշը, իսկ դա մեծ կորուստ է Գվարդիոլայի համար:

Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա նա դեռ պետք է մարզավիճակ ձեռք բերի: Իսկ Սանչոն և Պոգբան այս դիմակայությունում պետք է ցույց տան, թե ինչի են ընդունակ:

Մենք գիտենք, որ «Սիթին» կանոնավոր կերպով գոլեր է խփում: Վերջին 11 խաղում խփած 34 գոլը լուրջ ցուցանիշ է: Բայց «Յունայթեդն» էլ դեռ ոչ մի արտագնա խաղում առանց գոլի դաշտից չի հեռացել: Սա նույնպես լուրջ ցուցանիշ է:

Այս ամենը հաշվի առնելով՝ ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը: Գրեթե վստահ եմ, որ «չոր» հանդիպում չի լինելու: «Սիթին» այլ կերպ չի կարողանում խաղալ, իսկ «Յունայթեդն» էլ հարկադրված առաջ է նետվելու:

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
20:30/6 մրտ
«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ