«Մանչեսթեր Սիթի» – «Էվերթոն». կանխատեսում և խաղադրույք

18:00, 21 նյմ 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Էվերթոնին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը չեն պարտվի խոշոր հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» դուրս է մնացել Անգլիական լիգայի գավաթից, չի կարողացել հաղթել «Սաութհեմփթոնին» և պարտվել է «Քրիսթալ Փելասին»՝ 0։2 հաշվով։ Գվարդիոլայի թիմը մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է, սակայն 5-րդ տեղից առաջ է ընդամենը 3 միավորով։ Թիմը նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պարտվել էր ՊՍԺ-ին։ Երևում է, որ մանչեսթերցիներին պակասում է այնպիսի գոլահար, ինչպիսին Ռոբերտ Լևանդովսկին է։

«Էվերթոնը» լավ էր սկսել մրցաշրջանը, սակայն վերջին 5 խաղում ընդամենը 2 միավոր է վաստակել և 5 գոլ բաց թողել նախորդ տուրում կայացած «Ուոթֆորդի» դեմ խաղում։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ վերջին 3 խաղում «Էվերթոնը» 10 գոլ է բաց թողել։ Այս խաղում էլ խնդիրները շատ են կիսապաշտպանության գծում։ Մի քանի առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն հանդիպումը։

«Մանչեսթեր Սիթիից» այս խաղը բաց կթողնեն Գրիլիշը, Տորեսը և Դե Բրույնեն։ Հյուրերից հանդիպմանը չեն մասնակցի Դուկուրեն, Դևիսը, Հոլգեյտը, Գոմեշը և Կալվերտ-Լյուինը։

Կարելի է այս խաղի համար ընտրել «Մանչեսթեր Սիթիի» ֆորա (-2) խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․85 գործակիցը։ Վերջին 8 խաղում այս խաղադրույքը չի աշխատել ընդամենը 1 անգամ։ Իսկ «Էվերթոնի» ֆորա (+2.5) խաղադրույքը չի աշխատել վերջին 10 խաղից 1-ում։

«Էվերթոնը» խաղալու է առանց հիմնական կենտրոնական կիսապաշտպանների։ Սակայն պետք է հիշել, որ ԱՊԼ-ում ոչ միշտ են խաղի հաշիվըները տրամաբանական լինում։ Օրինակ՝ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս ոչ ոքի է խաղում «Լիվերպուլի» հետ, սակայն տանը պարտվում «Քրիսթալ Փելասին»։

Ընտրում եմ «Էվերթոնի» ֆորա (+2.5) խաղադրույքը՝ 1․65 գործակցով։ 

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
18:00/21 նյմ
«Մանչեսթեր Սիթի» – «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ