«Մաքաբի» – «Ալաշկերտ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:30, 14 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Մաքաբի» – «Ալաշկերտ» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղի վերաբերյալ։

Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ նշանակալի իրադարձություն է սպասվում։ Երկրի գործող չեմպիոն «Ալաշկերտը» կանցկացնի իր առաջին հանդիպումը եվրոպական ակումբային մրցաշարի խմբային փուլի շրջանականում։ Ալեքսանդր Գրիգորյանի տղաները կփորձեն իրենց առաջին փորձությունը հաղթահարել Իսրայելում՝ արտագնա հանդիպում անցկացնելով Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ։

Պատրիկ Վան Լիվենի տղաներն այս մրցաշրջանը սկսել են ոչ այնքան հաջող։ Ներքին ասպարեզում թիմն առայժմ հաղթանակ չի տարել։ Լոկալ գավաթի խաղարկությունում թիմը պարտվել է Բեր-Շեվայի «Հապոելին», իսկ նոր սկսված առաջնությունում Իսրայելի ամենատիտղոսակիր թիմը 2 տուրից հետո ունի միայն 1 միավոր։ Պաշտպանությունում կան խնդիրներ. ձախ եզրի «մշտական բնակիչ» Էնրիկ Սաբորիտը վնասվածք ունի ու չի մասնակցի այս հանդիպմանը։

«Ալաշկերտի» գործերն, այնպես չէ, որ ավելի լավ են ընթանում։ Թիմը նոր մեկնարկած մրցաշրջանում, որն իրենից ներկայացնում է նաև եվրագավաթային մրցավեճերը, տարել է ընդամենը 2 հաղթանակ, այն էլ՝ լրացուցիչ ժամանակում։ Ներքին առաջնության առաջին 4 խաղերում «Ալաշկերտը» կրել է 3 պարտություն ու գրանցել միայն 1 ոչ ոքի։

Թե ինչի հաշվին կարող է «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ խուսափել պարտությունից, դժվարանում եմ ասել։ Կարծում եմ՝ «Մաքաբին» կհաղթի, ու դա կանի մեծ վստահությամբ, առնվազն՝ 2 գոլի առավելությամբ։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
18:30/14 սպտ
«Մաքաբի» - «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ