Մայքլ Օուենի կանխատեսումը․ «Տոտենհեմը» կհաղթի «Վեսթ Բրոմվիչին», Քեյնը գոլ կխփի

23:00, 25 ապր 2016
«Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 35-րդ տուրի «Տոտենհեմ» — «Վեսթ Բրոմվիչ» հանդիպման վերաբերյալ: BetVictor բուքմեյքերական ընկերության կայքի իր բլոգում նա խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի և Հարի Քեյնի գոլի վրա։

Նախորդ տուրում «Սթոքի» դեմ խաղը (4:0) «Տոտենհեմի» կատարմամբ լավագույններից մեկն էր այս մրցաշրջանում։ Լոնդոնցիները շատ վստահ հաղթեցին, հետևաբար «Վեսթ Բրոմվիչի» դեմ նրանց հաղթանակի ցածր գործակիցը չի զարմացնում։

Պոչետինոյի թիմը հաջող մրցաշրջան է անցկացնում, թիմային արագությունն ու պրեսսինգը «Տոտենհեմին» հաջողություն են բերում։ Երկուշաբթի այդ ամենը պետք է, որ լոնդոնցիներին հերթական հաղթանակը բերի։

Հարի Քեյնը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է, այդ պատճառով էլ այս խաղում խաղադրույք եմ կատարում նրա գոլի և տանտերերի հաղթանակի վրա։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 35-րդ տուր
23:00/25 ապր
«Տոտենհեմ» — «Վեսթ Բրոմվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ