Լիխտենշտեյն – Հյուսիսային Մակեդոնիա․ կանխատեսում

22:45, 08 հկտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 7-րդ տուրում Լիխտենշտեյնի հավաքականը հյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

Լիխտենշտեյնն այս խմբի հետնապահն է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան պայքարում է երկրորդ տեղի համար։ Իրավիճակը խմբում այնպիսին է, որ նույնիսկ 4 միավոր ունեցող Իսլանդիան կարող է պայքարել երկրորդ տեղի համար։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ հիմնական պայքարն ընթանալու է Հայաստանի, Ռումինիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև։

Այո, մակեդոնացիները Եվրո-2020-ից հետո զգալիորեն թարմացրել են կազմը․ փոխվել է գլխավոր մարզիչը, բայց այդպիսի մրցաշարին մասնակցելուց հետո յուրաքանչյուր հավաքական ավելի մոտիվացված է գործում հաջորդ ընտրական փուլում, որպեսզի նորից խոշոր մրցաշարում հայտնվի։ Մի դեպքում դա աշխատում է հօգուտ թիմի, ինչպես օրինակ Իսլանդիայի դեպքում եղավ տարիներ առաջ։ Մյուս դեպքում էլ այդ էմոցիաները կարող են խանգարել թիմին հետագա ելույթների ժամանակ։ Դատելով մակեդոնացիների ելույթներից՝ դեռևս պարզ չէ, թե ինչ կլինի։ Թիմը կայուն խաղ չի ցուցադրում։ Կարող է հաղթել Գերմանիային, սակայն գոլազուրկ ոչ ոքիներ խաղալ Հայաստանի և Ռումինիայի հետ։ Եվ հենց այս ոչ ոքիները հիշելով՝ կարծում եմ, որ մակեդոնացիներն այս խաղում, այսպես ասած, կխփեն այն գոլերը, որոնք չխփեցին այդ երկու խաղերում։

Լիխտենշտեյնը կորցնելու ոչինչ չունի, նույնիսկ Գերմանիայի դեմ խաղում այս համեստ հավաքականը կենտրոնացված էր գործում և ընդամենը 0։2 հաշվով պարտություն կրեց, իսկ Հայաստանի դեմ խաղում կարողացավ ոչ ոքի կորզել։

Բնականաբար, Հյուսիսային Մակեդոնիան կփորձի օգտվել մեր հավաքականի այդ սխալից և ամեն գնով հաղթել Լիխտենշտեյնին։ Այս խմբում, երբ միանգամից մի քանի թիմեր լրջորեն հավակնում են երկրորդ տեղին, կարևոր դեր կարող է խաղալ խփած և բաց թողած գոլերի տարբերությունը։ Այդ պատճառով, կարծում եմ, որ մակեդոնացիները կփորձեն ոչ միայն հաղթել այս խաղում, այլ դա անել հնարավորինս խոշոր հաշվով։

Հաշվի առնելով նաև այն, որ հյուրերի հաղթանակի և խաղի գոլերի տոտալի վրա առաջարկվող խաղադրույքը զգալիորեն չի տարբերվում հանդիպման գոլերի տոտալի համար սահմանված խաղադրույքից, ընտրում եմ երկրորդ տարբերակը՝ խաղի գոլերի տոտալը՝ 2․5-ից շատ, որի համար Vbet-ը սահմանել է 1․73 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/8 հկտ
Լիխտենշտեյն – Հյուսիսային Մակեդոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ