«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ» — «Միդլսբրո». Եգոր Տիտովի էքսպրեսսը

21:30, 31 դկտ 2016
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը էքսպրեսս է պատրաստել Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» և «Մանչեսթեր Յունայթեդ» — «Միդլսբրո» հանդիպումների վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղերում տանտերերը հաղթանակ կտանեն: 

«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի»՝ հիանալի դիմակայություն Նոր Տարուց առաջ: Չնայած այն բանին, որ կազմ է վերադառնում Սերխիո Ագուերոն, ինձ ֆավորիտ է թվում «Լիվերպուլը»: Մերսիսայդցիների խաղն ավելի ամբողջական տպավորություն է թողնում: Թիմն ավելի հետաքրքիր է խաղում, գոլ է խփում առանց դժվարության: Իսկ «Մանչեսթեր Սիթիին» հաղթանակները գալիս են հաճախ մեծ դժվարությամբ: Ամեն խաղում հաղթանակի համար ստիպված են լինում մեծ ուժեր գործադրել: Թույլ «Հալլի» հետ տանջվեցին խաղակեսից ավել:

Գվարդիոլան ասաց, որ երբեք խաղը չի դրել պաշտպանությունում: Դա նկատելի է: Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթին» կազմով այդպիսի նշանակալի առավելություն չունի և միայն հարձակման գծի խաղացողների հաշվին չի կարող բոլորին հաղթել: Բարձրակարգ կատարողներով քիչ ուժեղ թիմեր չկան: Երբ նրանք սկսում են փակել «Ման Սիթիին», ապա «քաղաքաբնակների» պաշտպանությունը չի դիմանում ծանրաբեռնվածությանը: Այնտեղ այդուհանդերձ այդքան որակյալ կատարողներ չկան: Կարծում եմ, որ սեփական հարկի տակ «Լիվերպուլը» կհաղթի:

Այստեղ կավելացնեմ նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, որպեսզի գործակիցն ավելի բարձր լինի: Չեմ տեսնում պատճառ, որով «ՄՅՈՒ»-ն կարող է չհաղթել «Միդլսբրոյին»: Նկատելի է, որ Մոուրինյոյի թիմը թափ է հավաքել: Գլխավորը, որ թիմի նոր աստղերի՝ Իբրահիմովիչի և Մխիթարյանի մոտ ամեն ինչ կարգին է: Զլատանը սկսել է գոլ խփել ամեն խաղում, հարմարվել է: «Միդլսբրոյին» չի հաջողվի նրան վնասազերծել:

Արդյունքում ստացվում է ոչ վատ գործակից՝ 3,0:

Էքսպրես: Հաղթած
ԱՊԼ, 19-րդ տուր
21:30/31 դկտ
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»
ԱՊԼ, 19-րդ տուր
19:00/31 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Միդլսբրո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ