«Լիվերպուլ» — «Բորնմութ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:30, 07 մրտ 2020
Խաղում է
Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Անգլիայի առաջնության «Լիվերպուլ» — «Բորնմութ» հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի առաջնությունում գլխավոր ինտրիգը վաղուց մեռած է, բայց թաղված չէ։ «Լիվերպուլը» չեմպիոնությունը գրեթե ապահովել է։ Միայն անհավանական հրաշքը թիմին կզրկի բաղձալի ոսկե մեդալներից։ Իսկ «Բորմութը» դեռ կարող է փրկել իր տեղը ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանի համար։

Յուրգեն Կլոպի գլխավորած ակումբի համար այս ժամանակահատվածն ամենաբարդն է վերջին տարվա ընթացքում։ «Լիվերպուլը» վերջին 3 շաբաթվա ընթացքում 3 պարտություն է կրել ու ակնհայտորեն գտնվում է ոչ այնքան լավ հոգեբանական վիճակում։ Ռեկորդի սահմանման անհաջող փորձից հետո «Լիվերպուլը» պետք է իր ամբողջ զայրույթը իջեցնի «Բորնմութի» դեմքին, որպեսզի լավ տրամադրությամբ մոտենա «Ատլետիկոյի» հետ ՉԼ պատասխան հանդիպմանը։

«Բորնմութը» այս պահին հանգրվանել է մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում, սակայն 18-րդ հորիզոնականից խոսւափելու համար անհրաժեշտ է մի քանի վստահ հանդիպում։ Այդ դեպքում թիմը կկարողանա բարձրանալ անգամ մինչև լավագույն տասնյակ։ Թեպետ «Բորնմութին» անհանգստացնում են վնասվածքները, բայց «Լիվերպուլին» գլխացավանքն ապահովված է լինելու։

Խաղի գլխավոր հարցը լինելու է ոչ թե «Լիվերպուլի» հաղթանակը, այլ կկարողանա «Բորմութը» գոլ խփել։ «Մերսիսայդյան» ակումբը վնասվածքի պատճառով զրկվել է Ալիսոնից, սակայն կարծում եմ՝ դա չի խանգարի նրանց տանել չոր հաղթանակ։

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ
16:30/7 մրտ
«Լիվերպուլ» - «Բորնմութ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ