«Լիվերպուլ» — «Արսենալ». Մաքսիմ Կալինիչենկոյի վիդեոկանխատեսումը

00:00, 14 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկը ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 21-րդ տուրի «Լիվերպուլ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/1InbxmLiO38

Ողջույն: Ձեր հետ է «Բուքմեյքերների Ռեյտինգը» եւ ձեր մշտական փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն: Այսօր խոսելու ենք անգլիական Պրեմիեր լիգայի մասին:

Մեր մոտ ամանորյա եւ ծննդյան տոներ էին, իսկ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները իրենց նման բան չէին կարող թույլ տալ: Նրանք ունեցան հագեցված հանգստյան ու տոնական օրեր: Արդյունքում առաջատարը փոխվեց եւ հիմա մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արսենալը»: «Զինագործները» ուղեւորվելու են անհյուրընկալ Լիվերպուլ, որի համանուն թիմը չի զբաղեցնում այն հորիզոնականը, որը երկրպագուները հույս ունեին: «Լիվերպուլը» 8-րդն է, թիմը ստաբիլ խաղ չի ցուցադրում: Կլոպի առաջին հաջողություններին փոխարինեցին առաջին հիասթափությունները, բայց իմ կարծիքով, այս հանդիպումը ներկայիս անգլիական ֆուտբոլում ամենահետաքրքիրներից մեկն է: Դժվար է այս հանդիպման վերաբերյալ կանխատեսում անել:

«Լիվերպուլ» — «Արսենալ». Առաջնության միջին թիմը մրցում է առաջատարի հետ: Ի՞նչ կարելի է սպասել. Այսպիսի խաղերում ֆավորիտներ չեն լինում, ուղղակի «Արսենալը» ցուցադրում է ավելի որակյալ, հզոր, հաճելի ֆուտբոլ՝ միաժամանկ ապահովելով արդյունք եւ արժանի կերպով համարվում է առաջատար: «Լիվերպուլը» երբեմն խաղում է լավ, երբեմն՝ զզվելի ֆուտբոլ:

Տրամաբանական է մտածել, որ «Արսենալը» կհաղթի այս խաղում, բայց ես ռիսկի չէի դիմի: Իմ կարծիքով, պետք է վերցնել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: «Լիվերպուլը» տանն է խաղալու եւ ձգտելու է հաղթանակի, իսկ «Արսենալը» այլ կերպ ուղղակի չի կարող խաղալ: Այս խաղադրույքը պետք է, որ կատարվի:

Ինչ վերաբերում է արդյունքին. դուք արդեն սովոր եք, որ ես հեշտ ճանապարհներ չեմ փնտրում: Այս անգամ եւս ցանկանում եմ ռիսկի դիմել: Խաղադրույք եմ կատարում արդյունավետ ոչ-ոքիի վրա: Գործակիցը 3-ից բարձր է:

Ով ուզում է ռիսկի դիմել, ռիսկի դիմեք, իսկ ով չի ուզում՝ ինձ մի լսեք:

Ձեր հետ էր Մաքսիմ Կալինիչենկոն:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 21-րդ տուր
00:00/14 հնվ
«Լիվերպուլ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 21-րդ տուր
00:00/14 հնվ
«Լիվերպուլ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ