Լիոն — Մոնակո. Հովհաննես Դանիելյանի կանխատեսումը

23:15, 23 ապր 2017

Ֆրանսիայի առաջնության 34րդ տուրի շրջանակներում այսօր՝ ապրիլի 23-ին, Գրան Ստադ դե Լիոն մարզադաշտում Լիոնի Օլիմպիկը կհյուրընկալի Լիգա 1-ի տեսական առաջատար Մոնակոյին:

Վերջիններս այս հանդիպմանը մոտենում են հրաշալի մարզավիճակով: Թիմը՝ հաղթահարելով Դորտմունդի Բորուսիայի արգելքը, ՉԼ կիսաեզրափակչում է: Վերջին 10 խաղերում տոնելով 9 հաղթանակ՝ Ժարդիմի թիմը այսօր պատրաստ է ամրացնել իր դիրքերը մրցաշարային աղյուսակում: Մոնակոն 3 միավորով հետ է մնում փարիզյան ՊՍԺ-ից, սակայն անց է կացրել 32 հանդիպում, վերջիններիս 34-ի դիմաց: Հետևաբար, այս հանդիպումը շատ կարևոր է առաջին տեղում հայտնվելու և դիրքերը էլ ավելի ամրապնդելու համար: Մոնակոյի կորուստներից կարող եմ առանձնացնել Սիդիբեին, որը վնասվածքի պատճառով բաց կթողնի այս մրցավեճը:

Ինչ վերաբերում է Լիոնի Օլիմպիկին, ապա կարող եմ նշել, որ թիմը գտնվում է ոչ ստաբիլ մարզավիճակում: 4-2 հաշվով Ռոմային հաղթելուց հետո, թիմը կարողացավ 1-4 հաշվով խայտառակ պարտություն կրել Լորիենից, ընդ որում սեփական հարկի տակ: Բացի այդ, նրանք մեծ դժվարությամբ հաղթահարեցին Բեշիկթաշի արգելքը: Ավելին, թիմը այս հանդիպմանը մոտենում է շատ մեծ կորուստներով: Կբացակայեն Գեզալը, Ֆեքիրը, Լակազետը, իսկ Մամանայի մասնակցությունը կասկածի տակ է: Կարելի է ասել, Լիոնի հարձակվողական գիծը ամբողջովին դատարկ է մնում, եթե մարզիչը արժանի փոփոխություն չգտնի վերոնշյալ խաղացողներին:

Այս ամենից կարող ենք ենթադրել, որ Մոնակոն բավական վստահ հաղթանակ կտանի, այդ իսկ պատճառով առաջարկում եմ խաղադրույք կատարել Մոնակոյի հաղթանակի վրա -1.5 հանդիկապով, որի համար սահմանված է բավականին բարձր 3.53 գործակից:

Օրդինար: Պարտված
23:15/23 ապր
Լիոն - Մոնակո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ