«Լեսթեր» – «Տոտենհեմ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:30, 19 հնվ 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Լեսթեր» – «Տոտենհեմ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հետաձգված հանդիպման վերաբերյալ։

Երկու թիմերն էլ պանդեմիայի պատճառով բաց են թողել նախորդ տուրի հանդիպումները։ Այնպես որ, այս դիմակայությանը պետք է մոտենան օպտիմալ ֆիզիկական վիճակում։ 

Իհարկե, բարդ կլինի կանխատեսել հանդիպման ելքը, սակայն գոլային պահերը պետք է որ շատ լինեն։ «Լեսթերը» սովորաբար քիչ պահեր չի ստեղծում և բավականաչափ գոլեր է խփում։ «Աղվեսները», չնայած հարձակման գծի մի քանի ֆուտբոլիստների բացակայությանը, աչքի են ընկնում արդեն 10 անընդմեջ խաղում։ 

«Տոտենհեմին» հարմար է խաղալ «Լեսթերի» նման թիմերի դեմ։ Երբ մրցակիցը բաց ու հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում, Անտոնիո Կոնտեի կոլեկտիվն օգտագործում է իր գլխավոր զենքը՝ արագ հարձակումները։ 

Մի խոսքով՝ այս մրցավեճում կողմերը նվազագույնը գոնե մեկ անգամ պետք է աչքի ընկնեն գոլով։ 

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
23:30/19 հնվ
«Լեսթեր» – «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ