«Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Եգոր Տիտովի կանխատեսումը

18:00, 16 հկտ 2021
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Մոսկվա մեկնելուց առաջ «Լեսթերին» ծանր փորձություն է սպասում Պրեմիեր լիգայում։ Հյուր է գալիս «Մանչեսթեր Յունայթեդը»։ Թիմերն այնքան էլ լավ տեսք չունեին միջազգային դադարից առաջ։ «Մանչեսթեր Յունայթեդն» ուղղակի հրաշքով կարողացավ հաղթանակ կորզել Չեմպիոնների լիգայում։ Ավելացված ժամանակում Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց «Վիլյառեալի» դարպասը, սակայն խաղով անգլիական թիմն արժանի չէր հաղթանակի։

Պրեմիեր լիգայում հիասթափությունները շատ են։ «Լեսթերն» իրար հետևից պարտվում է։ Թիմը միայն գավաթային խաղում կարողացավ հաղթանակ տանել։ Նախորդ մրցաշրջաններում «Լեսթերը» նման իրավիճակներում չէր հայտնվում։

Թիմերին հաղթանակը շատ է հարկավոր։ Սակայն հասկանում ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կարգն անհամեմատ ավելի բարձր է։ Այո՛, շատ ֆուտբոլիստներ մեկնել էին հավաքականներ, սակայն ոչ բոլորն են լարված հանդիպումներ անցկացրել իրենց թիմերում։ Ռոնալդուն կրկին հեթ-տրիկ գրանցեց հավաքականում, Ֆերնանդեշը նույնպես լավ տրամադրությամբ է վերադարձել։ Պոգբան ընդհանրապես տիտղոս նվաճեց Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Կարծում եմ՝ այս մրցավեճի համար կարելի է ընտրել «Մանչեսթեր Յունայթեդի» -1 ֆորայով հաղթանակ խաղադրույքը։ Սուլշերի թիմն ուժեղ է և արտագնա խաղերում առայժմ անպարտելի է։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
18:00/16 հկտ
«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ