Լեհաստան – Ուելս։ Հանդիպման ֆավորիտը խնդիրներ կունենա

20:00, 01 հնս 2022
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին տուրում Լեհաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Ուելսի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ հյուրերը չեն պարտվի այս խաղում։

Լեհաստանի հավաքականն անցումային խաղերում հաղթեց Շվեդիային և ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճեց։ Մինչև այդ կայացած Շոտլանդիայի դեմ ընկերական խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։ Վերջին 10 խաղում լեհերը պարտվել են միայն 2 անգամ։

Ուելսի դեմ նախորդ խաղը, որը ընկերական էր, կայացել է 2009 թվականին։ Լեհաստանը հաղթել է նվազագույն հաշվով։

Ուելսը նույնպես ԱԱ-2022-ի անցումային խաղերի ուղեգիր է նվաճել։ Այս հավաքականը մրցելու է Շոտլանդիա-Ուկրաինա զույգի հաղթողի հետ։ «Վիշապներն» անպարտելի են 9 խաղ։ Այս շարքը սկսվել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Դանիայից կրած 0։4 հաշվով պարտությունից հետո։

Ուելսը նախորդ անգամ Լեհաստանին հաղթել է 1973 թվականին մարտի 28-ին։ Ընդհանուր առմամբ, թիմերը միմյանց դեմ խաղացել են 8 անգամ․ Լեհաստանը հաղթել է 5, իսկ Ուելսը՝ 1 անգամ։

Բուքմեյքերները ֆավարիտ են համարում Լեհաստանի հավաքականին, որի հաղթանակի համար սահմանվել է 1․83 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 3․54, իսկ հյուրերի հաղթանակը՝ 4․60 գործակիցը։ Ուելսը տանը հաղթել է Ավստրիային, ոչ-ոքի խաղացել Բելգիայի հետ, իսկ հյուրընկալվելիս թիմը պարտվել է Ֆրանսիային և Բելգիային։ Լեհաստանը տնային խաղում պարտվել է Հունգարիային։

Ընտրում եմ Ուելսը չի պարտվի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․02 գործակիցը։ Այո, Լեհաստանը ֆավորիտ է, բայց Ուելսն այդքան էլ չի զիջում մրցակցին։ Բացի այդ, լեհերն ապահովել են իրենց տեղը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլում։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
20:00/1 հնս
Լեհաստան – Ուելս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ