«Լեգանես» — «Սպորտինգ» Խիխոն. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:15, 12 փտր 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Լեգանես» — «Սպորտինգ» Խիխոն հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերն անպայման միավորով կհեռանան Մադրիդի արվարձանից:

«Լեգանեսն» ընդդեմ Խիխոնի: Մրցաշարային աղյուսակում հարևանների հանդիպում: «Լեգանեսը» 18 միավորով մոտ է վտանգավոր գոտուն, իսկ «Սպորտինգը» 13 միավորով տասնութերորդն է: Մարզչի փոփոխությունից, Աբելարդոյի հեռացումից և Ռուբիի գալուց հետո Խիխոնում իրավիճակն ընդհանրապես չի փոխվել: Կարելի է ասել, որ սա Խիխոնի համար կյանքի ու մահվան հանդիպում է: Եթե թիմը պարտվի անմիջական մրցակցին, ապա «Լեգանեսը» 8 միավորի առավելություն կունենա: Շրջանցելը բարդ կլինի: Իհարկե, լավ կլիներ հաղթել անմիջական մրցակցին, բայց չպարտվելն էլ հյուրերի համար դրական արդյունք կլինի: Խիխոնը հյուրընկալվելիս վատ չի խաղում, Բիլբաոյում հաշվի մեջ առջևում էր, բայց խաղավերջում բավարարվեց ոչ-ոքիով: Այլ լավ հանդիպումներ էլ է «Սպորտինգը» անցկացրել՝ նույն «Էսպանյոլի» դեմ: Փակվել և խաղալ հակագրոհների վրա խիխոնցիները կարողանում են:

Իսկ «Լեգանեսի» համար սա սովորական հանդիպում է: Եթե նայենք արդյունավետությանը, ապա «Լեգանեսը» Պրիմերայի ամենաքիչ գոլ խփած թիմն է: Այստեղ շատ գնդակներ չեմ սպասում: Ոչ-ոքին լիովին ձեռնտու է հյուրերին: Այդ պատճառով էլ 2,02 գործակցով կընտրեմ ««Սպորտինգը» չի պարտվի» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 22-րդ տուր
19:15/12 փտր
«Լեգանես» — «Սպորտինգ» Խիխոն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ