«Լեգանես» — «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:30, 17 հնվ 2019
Խաղում է
Ենթադրում եմ, որ Իսպանիայի գավաթի խաղարկության «Լեգանես» — «Ռեալ» դիմակայությունում ամեն ինչ արդեն վճռվել է, դեռևս առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով կարողացել է հաղթել և դա լուծել է դիմակայության ելքը: Արտագնա խաղում «սերուցքայինները» գործելու են ավելի քան ոչ օպտիմալ կազմով, Սանտյագո Սոլարին անելու է որոշակի ռոտացիաներ: Բացի դրանից, թիմում առկա կադրային խնդիրները առանձնապես թույլ չեն տալիս ամբողջ ուժով պատրաստվել խաղին: Ուստի ինչու խաղացնել առաջատարներին, եթե կարելի է շանս տալ երիտասարդներին: Հարց է արդյոք Իսկոն կկարողանա խաղադաշտ դուրս գալ, թե ոչ, նրա և Սոլարիի կոնֆլիկտը գնալով ավելի է խորանում: Այնպես որ, եթե Իսկոն այսօր էլ խաղադաշտ դուրս չգա, ենթադրվում է, որ «Ռեալը» նրա տրանսֆերը կվաճառի: Խաղի վերաբերյալ կանխատեսում կատարելը անհամեմատ ավելի դժվար է, քան առաջին խաղում, որում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել է և գործնականում վճռել դիմակայության ելքը: Այնպես որ, դժվար է որևէ բան կանխատեսելը, որովհետև չես կարող ասել, թե ինչ տրամադրությամբ և հոգեվիճակով թիմերը դուրս կգան խաղադաշտ: Այնպես որ, կլինեմ մի փոքր համարձակ և կկանխատեսել «Ռեալի» հաղթանակը և որ գոլերը կլինեն տոտալ 3,5-ից քիչ:

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի Արքայական Գավաթի 1/8-րդ եզրափակչի պատասխան «Լեգանես» — «Ռեալ» խաղի վերաբերյալ: Հայազգի մասնագետը կարծում է, որ անարդյունավետ խաղում կհաղթի Սոլարիի թիմը: 

Օրդինար: Չխաղարկված
Արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ
00:30/17 հնվ
«Լեգանես» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ