«Լեգանես» — «Բարսելոնա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:15, 18 նյմ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 12-րդ տուրի «Լեգանես» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա շաբաթ երեկոյան Լեգանեսում ՝ «Մունիսիպալ դե Բուտարկե» մարզադաշտում։ Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը ոչ այնքան գոլառատ խաղում հյուրերը կհաղթեն։

Վերցնում ենք Պրիմերայի առաջատար «Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպումը։ Կատալոնացիները խաղալու են «Լեգանեսի» դեմ։ «Լեգանեսին» շատ են գովում, ասում են, որ Գարիտանոյի թիմը լավ է խաղում, հատկապես պաշտպանությունում։ Թիմը շատ քիչ է բաց թողնում, բայց վերջին խաղերում սկսեց վատ հանդես գալ։ Երկու անընդմեջ պարտություն՝ «Սևիլիայից» և «Վալենսիայից»։ Ճիշտ է, 2 պարտություններն էլ դրսում էին, և այնտեղ «Լեգանեսը» պետք է պարտվեր։

Կարծում եմ, որ «Լեգանեսը» «Բարսելոնային» էլ պետք է պարտվի։ Բայց «Բարսան» այնքան էլ շատ գոլեր չի խփում։ Վերջին խաղերում Վալվերդեի թիմն ավանդաբար 2 գոլ է խփում․ 2։0 «Մալագայի» և «Աթլետիկի» դեմ, 2։1 տանը՝ «Սևիլիայի» դեմ, չնայած այնտեղ «բլաուգրանան» կարող էր ավելի շատ խփել, իսկ մրցավարն իր հերթին մի քանի 11 մետրանոց չնշանակեց։

Բայց հիմա բարդ արտագնա խաղ է սպասվում «Բարսելոնային»։ Մրցակիցը լավ է պաշտպանվում, բայց կարգը մնում է կարգ։ Մեսսին այնքան էլ հոգնած չէ, մանավանդ որ ընդամենը 1 խաղ է անցկացրել հավաքականում՝ Ռուսաստանի դեմ «Լուժնիկիում»։ Նա պետք է լավ վիճակում լինի։ Դա կարելի է ասել նաև «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստների մասին, ովքեր հավաքականներից են վերադարձել։ Նախորդ մրցաշրջանում կատալոնացիները հյուրընկալվելիս 5 գոլ խփեցին «Լեգանեսին», բայց հիմա «Բարսելոնան» այնպիսի տեսք չունի, որ 5 գոլ խփի, իսկ «Լեգանեսը», կարծում եմ, այդքան բաց չի թողնի։

Տոտալ 3,5-ից քիչ գոլով վերցնում եմ հյուրերի հաղթանակը։ Գործակիցը 1,94 է։ 2։0 կամ 2։1 հաշիվները լրիվ հավանական են։ «Բարսան» կվաստակի 3 միավոր, կպահպանի առաջատարությունն ու կպատրաստվի Չեմպիոնների լիգային։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 12-րդ տուր
19:15/18 նյմ
«Լեգանես» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ