«Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի»․ կանխատեսում և խաղադրույք

21:45, 07 դկտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Լայպցիգը» կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը չեն պարտվի։

Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 6։3 հաշվով։ Մանչեսթերյան ակումբն արդեն ապահովել է խմբում առաջին տեղը՝ շրջանցելով ՊՍԺ-ին։ Սպասվում է, որ վերջին տուրում Գվարդիոլան ռոտացիա կկիրառի և փորձնական կազմ դուրս կբերի խաղադաշտ։

Իսկ «Լայպցիգին» հարկավոր է առաջ անցնել «Բրյուգեից» 3-րդ տեղի համար պայքարում, որպեսզի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճի։ Հիմա գերմանական ակումբն է 3-րդ տեղում, բայց առաջ է բելգիական թիմից միայն լրացուցիչ ցուցանիշներով։ «Լայպցիգը» Բունդեսլիգայում էլ լավ հանդես չի գալիս։ Թիմը 11-րդ տեղում է և նախորդ տուրում պարտվել է «Ունիոնի Բեռլին»։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Յուլիան Նագելսմանին փոխարինած Ջեսի Մարշը դեռևս չի արադարացնում երկրպագուների և ակումբի ղեկավարության սպասելիքները։

Գերմանական թիմին հաղթանակ է հարկավոր, սակայն չպարտվելու դեպքում էլ շանսեր կան։ Ընտրում եմ «Լայպցիգը» չի պարտվի խաղադրույքը՝ 1․83 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
21:45/7 դկտ
«Լայպցիգ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ