«Կրակովիա» – «Պոգոն»։ Կանխատեսում և խաղադրույք

23:00, 12 մրտ 2022
Լեհաստանի առաջնության 25-րդ տուրում «Կրակովիան» կհյուրընկալի «Պոգոնին», որի կազմում արդյունավետ խաղ է ցուցադրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում նվազագույնը 2 գոլ կգրանցվի։

«Կրակովիան» 24 խաղից հետո 31 միավորով 10-րդ տեղում է։ Թիմը 2 անընդմեջ պարտություն է կրել և վերջին 5 խաղերից 2-ում գոլ չի խփել։ Այդ խաղերից 4-ում նվազագույնը 2 գոլ է գրանցվել։

«Պոգոնը» 24 խաղից հետո 49 միավորով առաջնության առաջատարն է։ 2 տուր առաջ թիմը պարտվեց «Լեխին» և նահանջեց 2-րդ տեղ, սակայն նախորդ տուրում ջախջախեց «Ռադոմյակին» 4։0 հաշվով։ Իսկ «Լեխը» պարտվեց «Ռակուվին», որն այդ հաղթանակի շնորհիվ 48 միավորով բարձրացավ 2-րդ տեղ։ Լեհաստանի առաջնությունում չեմպիոնական պայքարը սրվում է։ Յուրաքանչյուր խաղ և միավոր ավելի կարևոր է դառնում։ Սխալվելու իրավունք չկա և այս պարագայում «Պոգոնը» պետք է հնարավորինս կենտրոնացված գործի։

Ընտրել եմ խաղի գոլերի տոտալը 2,0-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․72 գործակիցը։ Կարծում եմ, որ լավ տարբերակ է՝ վերադարձի հնարավորությամբ։

«Պոգոնն» արտագնա վերջին 5 խաղերից 3-ում նվազագույնը 3 գոլ խփել է։ Վերջին խաղերում Վահան Բիչախչյանն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, բայց կարծում եմ, որ այս խաղում հայ ֆուտբոլիստը շանսեր կունենա։ 

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Վերադարձ
Լեհաստանի առաջնություն
23:00/12 մրտ
«Կրակովիա» – «Պոգոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ