«Տրաբզոնսպոր» – «Ռոմա»․ որքա՞ն է Մխիթարյանի գոլի գործակիցը

21:30, 19 օգս 2021
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ռոման» կհյուրընկալվի թուրքական «Տրաբզոնսպորին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում իտալական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կդառնա գոլի հեղինակ։

Բնականաբար, այստեղ ավելի շատ ցանկություն է, քան կանխատեսում, սակայն․․․ եթե փորձենք վերլուծել, ապա Մխիթարյանի՝ գոլ խփելու հավանականությունն իսկապես մեծ է։

«Ռոմայի»  նախորդ ընկերական խաղում Մխիթարյանը գոլ խփեց։ Այս խաղում, անկասկած, հայ ֆուտբոլիստի մոտ գոլով աչքի ընկնելու ցանկությունն ավելի քան մեծ է լինելու՝ հաշվի առնելով մրցակցին։ Խաղից առաջ ոչ մի լուր չի եղել, որ Մխիթարյանը, հնարավոր է մնա պահեստայինների նստարանին, ոչ ֆուտբոլային պատճառներով։ Այնպես որ, Հենրիխին, հավանաբար, դաշտում կտեսնենք մեկնարկային րոպեներից։

Սպասվում է, որ Մխիթարյանը կարող է խաղալ նաև ենթահարձակվողի դիրքում, իսկ դա ավելի է մեծացնում նրա՝ գոլ խփելու շանսերը, քանի որ դեռ նախորդ մրցաշրջանից կարող ենք հիշել, թե ինչպես էր 32-ամյա կիսապաշտպանը գոլով ավարտում դաշտի կենտրոնից սկսած գրոհները։

Կարծում եմ՝ «Ռոման» կխաղա միայն հաղթանակի համար։ Հյուրերը կարող են վտանգավոր լինել նաև հակագրոհների ժամանակ, որտեղ Մխիթարյանը նույնպես փայլում եմ։

Vbet-ը Մխիթարյանի գոլը գնահատում է 3․20 գործակցով։

 

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
21:30/19 օգս
«Տրաբզոնսպոր» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ