Կիրակնօրյա էքսպրես. «Ռոման» և «Նապոլին» հաղթանակներ կտանեն, «Մանչեսթեր Սիթին» չի պարտվի

22:45, 23 հկտ 2016

«Ռոմա» — «Պալերմո»

«Ռոման» Իտալիայի առաջնությունում հաղթանակներ տանելով «Նապոլիի» և Միլանի «Ինտերի» նկատմամբ, շարժվում է առաջ: Չնայած ԵԼ-ում «Ռոման» չկարողացավ հաղթանակ տանել «Աուստրիա» թիմի նկատմամբ՝ խաղալով ոչ-ոքի, մնում է այս հանդիպման ֆավորիտը: «Պալերմոյի» գործերն առաջնությունում շատ ավելի վատ են ընթանում: Թիմը վերջին 5 խաղերում տարել է ընդամենը 1 հաղթանակ: Երկու թիմերն էլ այս հանդիպմանը մոտենում են առանց կորուստների: Գումարած այս ամենին՝ հաշվի առնելով, որ խաղը կայանալու է Օլիմպիական մարզադաշտում՝ «Ռոման» պետք է որ չունենա որևէ խնդիր:

«Կրոտոնե» — «Նապոլի»

«Կրոտոնեն» այս պահին Իտալիայի առաջնության ետնապահն է՝ 8 խաղում վաստակելով 1 միավոր: Վերջին խաղերում թիմը տարել է միայն պարտություններ: Նույն բանը չես կարող ասել «Նապոլիի» մասին: Երկնագույներն առաջնության 8 խաղերից 4-ում տարել են հաղթանակ, 2 ոչ-ոքի և 2 պարտություն:Չնայած նրան, որ «Նապոլին» վերջին 3 խաղերում չի տարել հաղթանակ՝ պարտվելով առաջնությունում և ՉԼ-ում, այնուամենայնիվ Երկնագույներն այս խաղում պարտավոր են տուն վերադառնալ 3 միավորով:

«Մանչեսթեր Սիթի» — «Սաութհեմփթոն»

Երկու թիմերն էլ առաջնությունում ցուցադրում են լավ խաղ: «Սաութհեմփթոնը» առաջնության 8 խաղերից պարտվել է միայն 2-ում: ԵԼ-ում վերջին խաղում պարտվել Միլանի «Ինտերին»: «Մանչեսթեր Սիթին» չնայած առաջնությունում վաստակած 19 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, այնուամենայնիվ ՉԼ-ում թիմի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: ՉԼ-ի վերջին խաղում Մանչեսթերը ներկայացնող թիմը խոշոր՝ 0-4 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:

Երկու թիմերն էլ խաղին մոտենում են վնասվածքներով: «Մանչեսթեր Սիթիի» կազմում վնասվածքի պատճառով խաղին չեն մասնակցի Բակարի Սանյան և Ֆաբիան Դելֆը: «Սաութհեմփթոնի» հիմնական կազմից այս հանդիպումը բաց կթողնեն Նատան Ռեդմոնդը, Շեյն Լոնգ և Սեդրիկը:

Էքսպրես: Պարտված
22:45/23 հկտ
«Ռոմա» - «Պալերմո»
17:00/23 հկտ
«Կրոտոնե» - «Նապոլի»
16:30/23 հկտ
«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ