Կեյ Նիշիկորի — Սերգեյ Ստախովսկի. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

16:00, 05 հլս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանի Կեյ Նիշիկորի — Սերգեյ Ստախովսկի հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում նվազագույնը 36 գեյմ կխաղարկվի:

Առաջին շրջանում Կեյ Նիշիկորիին բախտը ժպտաց: Նրան բաժին էր հասել իտալացի Մարկո Չեկիտանոն, ով իր կյանքում առաջին անգամ էր խոտածածկի վրա խաղում: Ճապոնացին նրան սպասելիորեն ջախջախեց, զիջելով ընդամենը 4 գեյմ: Երկրորդ շրջանում Նիշիկորիի համար շատ ավելի բարդ կլինի: Սերգեյ Ստախովսկին կարողանում է խաղալ խոտածածկի վրա, գիտի, թե ինչպես օգտագործել առաջին մատուցումը, կարողանում է աշխատել ցանցի մոտ: Նա Չեկիտանոն չէ, ով փորձում էր հետին գծի մոտ պաշտպանվել:

Իհարկե, Նիշիկորին ամենաբարձրակարգ թենիսիստներից մեկն է, բայց խոտածածկը նրա ամենասիրած ծածկույթը չէ: Նա չի տիրապետում հզոր մատուցման, իսկ հարվածներն այնքան էլ ուժեղ չեն: Նիշիկորիի ֆոնին երևում է արագ հարդի և խոտածածկի տարբերությունը:

Կարծում եմ, որ Ստախովսկին լավ հանդես կգա, կարող է նույնիսկ սեթ վերցնել: Ենթադրում եմ, որ այս հանդիպման շրջանակներում թենիսիստները նվազագույնը 36 գեյմ կանցկացնեն:

Օրդինար: Հաղթած
Ուիմբլդոն, տղամարդկանց մենախաղ, 2-րդ շրջան
16:00/5 հլս
Կեյ Նիշիկորի — Սերգեյ Ստախովսկի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ