Կանխատեսում. «Խիմկի» – «Ռոստով». երկու թիմերը գոլ կխփեն

18:30, 08 օգս 2021
Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում «Խիմկին» կընդունի «Ռոստովին»: Մերձմոսկովյան ակումբում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը, իսկ ռոստովցիների կազմում՝ ազգային թիմի մեկ այլ ներկայացուցիչ Խորեն Բայրամյանը: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 2 թիմերն էլ գոլ կխփեն:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հայ ֆուտբոլիստների թիվը կավելանա ևս մեկով: «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը վերջին օրերին մարզվում է «Խիմկիի» կազմում և ըստ լուրերի՝ արդեն պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ:

Արշակ Կորյանը քիչ խաղաժամանակ է ստանում «Խիմկիում»: Թիմը բավականին լավ արդյունքեր է գրանցում, ինչպես նախորդ մրցաշրջանում:

Երկրորդ տուրում Իգոր Չերևչենկոյի թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Կրասնոդարին»:

«Ռոստովում» իրավիճակը, կարելի է ասել, քաոսային է: Վալերի Կարպինը չդիմացավ ճնշմանը և հեռացավ ակումբից, որպեսզի սկսի աշխատանքը Ռուսաստանի հավաքականում: Ակումբում երկար չմտածեցին և նոր գլխավոր մարզիչ նշանակվեց 74-ամյա Յուրի Սյոմինը: Մեկնարկային երկու տուրերում «Ռոստովը» երկու պարտություն է կրել:

Կարծում եմ՝ «Խիմկին» դեռևս չի հասել այն խաղամակարդակի, որ կարողանա կայունություն դրսևորել: «Ռոստովի» դեմ խաղում դժվար թե ստացվի անառիկ պահել սեփական դարպասը, բայց հաշվի առնելով նաև մրցակցի պաշտպանությունում տիրող իրավիճակն ու դարպասապահի մանկական սխալները վերջին խաղերում՝ սպասելի է, որ այս հանդիպման ընթացքում «Խիմկին» գոլ խփելու իրական շանսեր կունենա:

«Բուքմեյքերների ռեյտինգն» ընտրում է երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.85 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Ռուսաստանի առաջնություն
18:30/8 օգս
«Խիմկի» – «Ռոստով»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ