Կանխատեսում. Տոկիո-2020. Իսպանիա – Կոտ դ՛Իվուար. գոլերը քիչ կլինեն

12:00, 31 հլս 2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը կմրցի Կոտ դ՛Իվուարի թիմի հետ: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի:

Իսպանացիները խմբային փուլում փոքր ինչ հիասթափեցնող ելույթներ ունեցան՝ 2 ոչ ոքի և 1 հաղթանակ: Այն դեպքում, որ այս կազմում հավաքված ֆուտբոլիստներից շատերը Եվրո-2020-ում եղել են Իսպանիայի հավաքականի կազմում: Օրինակ՝ Արգենտինայի հետ խաղի մեկնարկային կազմի 6 ֆուտբոլիստ՝ Ունայ Սիմոնը, Էրիկ Գարսիան, Պաու Տորեսը, Պեդրին, Միկել Օյարսաբալը, Դանի Օլմոն, խաղացել էին Եվրո-2020-ում:

Կոտ դ՛Իվուարի հավաքականը խմբային փուլում ոչ ոքի խաղաց Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականների հետ և հաղթեց Սաուդյան Արաբիային: Բավականին ամուր թիմ է, որի կազմում հանդես են գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային, կիսապաշտպան Ամադ Դիալոն և «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն:

Հատկանշական է, որ թիմերի անցկացրած 6 խաղերից միայն 1-ն է գոլառատ եղել: Հաշվի առնելով, որ մրցաշարի փլեյ-օֆֆ-ն է, կարելի է ենթադրել, որ այս խաղում կողմերից ոչ մեկը ռիսկի չի գնա: Խաղի սցենարը գրեթե պարզ է: Իսպանացիները գրոհելու են, իսկ մրցակիցը՝ մեծ ուժերով պաշտպանվելու:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում 2.5-ից քիչ գոլ կգրանցվի: Vivaro-ն  այս խաղադրույքի համար սահմանել է 1.77 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Օլիմպիական խաղեր
12:00/31 հլս
Իսպանիա – Կոտ դ՛Իվուար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ