Կանխատեսում. «Տոբոլ» – «Ժիլինա». 2 թիմերն էլ գոլ կխփեն

20:00, 05 օգս 2021
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի «Ժիլինան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, կհյուրընկալվի ղազախական «Տոբոլին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Ժիլինան» Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում հաղթահարեց վրացական «Դիլայի» արգելքը, իսկ երկրորդ փուլում ուժեղ գտնվեց կիպրոսյան «Ապոլոնից»: Սլովակիան ներկայացնող թիմը, որի կազմում հանդես է գալիս Վահան Բիչախչյանը, հետաքրքիր և հարձակմանը միտված ֆուտբոլ է ցուցադրում: Նախամրցաշրջանային փուլի 4 ընկերական խաղում «Ժիլինան» 12 գոլ է խփել, իսկ եվրագավաթային 4 խաղում աչքի է ընկել 11 անգամ: Թիմը Սլովակիայի նոր առաջնության երկրորդ տուրից հետո էլ 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ժիլինան» կարող է խնդիրներ ստեղծել «Տոբոլի» համար, որն այս զույգի ֆավորիտն է համարվում:

Ղազախստանի գավաթի վերջին երկու խաղերում «Տոբոլը» երկու պարտություն է կրել: Հետաքրքիր փաստ թիմերի ֆուտբոլիստների միջին տարիքի վերաբերյալ. «Ժիլինայինը» կազմում է 21.3 տարեկան, իսկ «Տոբոլինը»՝ 28.7: «Ժիլինայում» երիտասարդ կոլեկտիվ է, իսկ «Տոբոլում» հավաքված են փորձառու և նույնիսկ տարեց ֆուտբոլիստներ:

Կարծում եմ, այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: «Ժիլինան» երբեք հետ չի կանգնի իր խաղից և անկախ հաշվից, կփորձի հարձակողական ֆուտբոլ ցուցադրել:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: Vbet-ն այս խաղադրույքի համար սահմանել է 1.77 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:00/5 օգս
«Տոբոլ» – «Ժիլինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ