Կանխատեսում. «Սպարտակ» – «Բենֆիկա». երկու թիմերն էլ գոլ կխփեն

21:00, 04 օգս 2021
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Մոսկվայի «Սպարտակը» կհյուրընկալի Լիսաբոնի «Բենֆիկային»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Ճակատագրի հեգնանք… Ռուի Վիտորիան «Սպարտակը» գլխավորելուց հետո ամենակարևոր դիմակայությունում հանդիպելու է իր նախկին թիմին՝ «Բենֆիկային», որտեղ աշխատել է 2015-2019 թվականներին:

Երկու թիմերի համար էլ շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելը՝ առաջին հերթին ֆինանսական տեսանկյունից: Կարծում եմ՝ «Սպարտակն» առավելություն ունի հենց Ռուի Վիտորիայի գործոնի շնորհիվ: Պորտուգալացի մասնագետը լավ ճանաչում է իր նախկին թիմի ֆուտբոլիստներին և կարող է ինչպես հարկն է պատրաստել «Սպարտակին» այս խաղերին: Թիմում լավ ֆուտբոլիստներ են հավաքված՝ հատկապես կիսապաշտպանության եզրերում և հարձակման գծում: Կարծում եմ՝ «Սպարտակը» սեփական հարկի տակ կարող է գոլ խփել:

Մոսկովյան թիմը նախամրցաշրջանային փուլը լավ անցկացրեց, սակայն պարտվեց Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի խաղում: Այնուամենայնիվ, երկրորդ տուրում Ռուի Վիտորիան իր առաջին հաղթանակը տարավ նոր թիմի հետ:

«Բենֆիկան» նախամրցաշրջանային փուլում խելահեղ արդյունքներ է գրանցել  և անպարտելի է: 7 խաղում 5 հաղթանակ և 2 ոչ ոքի: «Բենֆիկայի» հարձակման գծում նույնպես ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում՝ Հարիս Սեֆերովիչ, Կառլոս Վինիսիուս, Էվերթոն, Ադել Տաարաբտ: Թիմին է միացել նաև Ռոման Յարեմչուկը:

«Բուքմեյքերների ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որի համար Vbet-ն սահմանել է 1.74 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:00/4 օգս
«Սպարտակ» – «Բենֆիկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ