Կանխատեսում. «Շալկե»-«Բորուսիա Դ». ռուրյան դերբին գոլառատ կլինի

17:30, 26 հկտ 2019
Հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 17:30-ին, կմեկնարկի Բունդեսլիգայի 9-րդ տուրի «Շալկե»-«Բորուսիա Դ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ Ռուրյան դերբին գոլառատ կլինի:

Ռուրյան դերբի. «Շալկե»-«Բորուսիա»: Խաղ, որի վերաբերյալ ինչ-որ բան կանխատեսելը չափացանց անշնորհակալ գործ է: Շատ բան կախված է թիմերի և ֆուտբոլիստների տրամադրությունից: Հետո, ժամանակները փոխվել են: Դեռևս 5-7 տարի առաջ, Ռուրյան դերբի կյանքի ու մահու պայքար էր, քանի որ այդ թիմերում խաղացող ֆուտբոլիստների մեծ մասը տեղացիներ էին և հասկանում էին այդ դերբիի նշանակությունը:

Այնուամենայնիվ, թեև «Բորուսիան» այս խաղում ֆավորիտ է, բայց Լուսիեն Ֆավրի թիմը կադրային խնդիրներ ունի: Խաղը բաց կթողնեն Մարկոս Ռոյսը, Մարսել Շմելցերն ու Պակո Ալկասերը: ՉԼ-ում «Ինտերից» կրած պարտությունը կարող է հոգեբանորեն ճնշել հյուրերին, բայց մյուս կողմից, սա լրիվ այլ խաղ է, որին դժվար թե ինչ-որ բան կարողանա խանգարել: «Բորուսիան» խնդիրներ է ունենում Ռոյսի և Ալկասերի բացակայությամբ, սակայն Ջեյդոն Սանչոն աստիճանաբար վերգտնում է իր խաղը և Տորգան Ազարի ու Յուլիան Բրանդտի հետ կարող է հարձակման ուժ կազմել:

«Շալկեից» այս խաղը բաց կթողնի միայն Նաբիլ Բենտալեբը: Թիմը նախորդ տուրում պարտվեց Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմին»: «Շալկե» ընդամենը 1 միավոր է զիջում «Բորուսիային» մրցաշարային աղյուսակում և սեփական հարկի տակ, անկասկած, կպայքարի հաղթանակի համար:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ 1-75 րոպեներից ընթացքում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որի համար Vivaro-ն սահմանել է 1.87 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
17:30/26 հկտ
«Շալկե»-«Բորուսիա Դ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ