Կանխատեսում. «Սևիլիա» — «Բարսելոնա». կատալոնացիները կհաղթեն

23:55, 12 օգս 2018
Օգոստոսի 12-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին՝ կմեկնարկի Իսպանիայի Սուպերգավաթի «Սևիլիա»-«Բարսելոնա» հանդիպումը: Այս անգամ դիմակայության հաղթողը կորոշվի մեկ խաղում, իսկ հանդիպումը կկայանա չեզոք դաշտում՝ Մարոկկոյի Տանժեր քաղաքում: 

Իսպանիայի Սուպերգավաթն այս անգամ փոխել է ձևաչափը: Դիմակայության հաղթողը կորոշվի մեկ խաղով: Բնականաբար, ֆավորիտը կատալոնական ակումբն է, չնայած նրան, որ թիմը նախամրցաշրջանային փուլն անցկացրեց ոչ հիմնական կազմով: Բայց նորեկներն արդեն իսկ հարմարվել են թիմին: Մասնավորապես` Արտուրն ու Մալկոմն արդեն հասցրել են գոլի հեղինակ դառնալ ընկերական խաղերում: Թիմի առաջատարները ևս վերսկսել են մարզումներն ու պատրաստ են այս խաղին:

«Սևիլիան» փոքր ինչ համեստ էր տրանսֆերային պատուհանի ընթացքում: Թիմի գլխավոր տրանսֆերներից մեկը հենց «Բարսելոնայից» տեղափոխված Ալեյշ Վիդալն է: Բացի այդ, իսպանական թիմը ձեռք է բերել նաև «Միլանի» հարձակվող Անդրե Սիլվային, սակայն վերջինս, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի այս խաղին:

«Բարսելոնան» առավելություն ունի թե՛ կարգով, թե՛ անհատական խաղացողներով: Իսկ նորեկների և երիտասարդների համար սա իսկական հնարավորություն է իրենց ցուցադրելու համար: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ «Բարսելոնան» կհաղթի նվազագույնը երկու գնդակի առավելությամբ, որի համար Vivaro-ն սահմանել է 2.26 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Իսպանիայի Սուպերգավաթ
23:55/12 օգս
«Սևիլիա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ