Կանխատեսում. «Ռոստով» – «Զենիթ». Բայրամյանի թիմը գոլ կխփի

21:00, 01 օգս 2021
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Ռոստովը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, կընդունի գործող չեմպիոն «Զենիթին»: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում «Ռոստովը» գոլ կխփի:

«Ռոստովի» համար բավականին բարդ շրջան է: Թիմի մարզիչ Վալերի Կարպինն օրերս նշանակվել էր Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Պաշտոնական հայտարարությունը համընկավ առաջնության մեկնարկային խաղի հետ, որտեղ «Ռոստովը» սեփական հարկի տակ պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»: Երկու պաշտոնները համատեղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հենց «Ռոստովի» համար:

Այդ ամենը հասկանալով՝ Կարպինն ու ֆուտբոլիստները կրկնակի մոտիվացված կլինեն այս խաղում: Առավել ևս, որ մրցելու են երկրի գործող չեմպիոն «Զենիթի» հետ:

Սանկտ Պետերբուրգը ներկայացնող թիմում իրավիճակը նույնպես անհասկանալի է: Թիմի առաջատարներից Սերդար Ազմունը կարող է հեռանալ:

Կարծում եմ՝ «Ռոստովը» կարող է այս խաղում գոլ խփել: Վալերի Կարպինի թիմը, կենտրոնացված գործելու դեպքում, կարող է անախորժություններ պատճառել ցանկացած մրցակցի:

«Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ «Ռոստովն» այս խաղում գոլ կխփի, որը Vivaro-ն գնահատում է 1.63 գործակցով:

Օրդինար: Հաղթած
Ռուսաստանի առաջնություն
21:00/1 օգս
«Ռոստով» – «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ