Կանխատեսում. «Ռոմա» – «Սևիլիա». կլինեն գոլեր

20:30, 31 հլս 2021
«Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Պորտուգալիայում ընթացող հավաքի ընթացքում իտալական ակումբը հերթական ընկերական խաղում կմրցի իսպանական «Սևիլիայի» հետ: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կստացվի:

Նախամրցաշրջանային փուլի ընկերական խաղերը սովորաբար անկանխատեսելի են լինում, քանի որ դժվար է իմանալ, թե տվյալ փուլում ինչ են ցանկանում տեսնել մարզիչներն իրենց թիմերից: Հաճախ լինում են կազմերի փոփոխություններ, երբեմն էլ թիմերը խաղում են հատուկ նպատակով՝ ամրապնդալով դիրքային օղակները:

Դատելով վերջին խաղերում «Ռոմայի» մեկնարկային կազմերից, կարելի է ենթադրել, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գրեթե կողմնորոշվել է մեկնարկային կազմի հարցում: Փոփոխություններ լինում են պաշտպանության ձախ եզրում և կիսապաշտպանության կենտրոնում:

«Սևիլիան» օրեր առաջ կայացած ընկերական խաղում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Թիմը բավական լավ տեսք ուներ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախամրցաշրջանային փուլում դեռևս աչքի է ընկել միայն գոլային փոխանցումներով: Հայ ֆուտբոլիստը հիմնականում խաղում է կիսապաշտպանության ձախ եզրում:

«Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի 2.5-ից շատ գոլ, որը Vivaro-ն գնահատել է 1.90 գործակցով:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
20:30/31 հլս
«Ռոմա» – «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ