Կանխատեսում. «Ռեալ»-«Բետիս». կլինեն գոլեր

23:55, 02 նյմ 2019
Նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, կմեկնարկի Լա Լիգայի 12-րդ տուրի «Ռեալ»-«Բետիս» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլ կխփեն երկու թիմերն էլ:

Թղթի վրա ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է, սակայն նախորդ տարվանից հետո թարմացված «Բետիսը», չնայած նրան, որ ընթանում է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում, կարող է անակնկալ մատուցել «արքայական ակումբին»: «Բետիսի» հարձակման գծում փայլում է Լորենը, որը ընթացիկ մրցաշրջանում 7 գոլ է խփել: Չմոռանանք նաև Սևիլյան ներկայացնող ակումբի աստղային ֆուտբոլիստ Նաբիլ Ֆեկիրի մասին:

«Բետիսը» ընթացիկ մրցաշրջանում 14 գոլ է խփել, որից 10-ը հեղինակել են այս 2 ֆուտբոլիստները:

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետապնդել «Բարսելոնային», որի հետ է մնում ընդամենը 1 միավորով: «Ռեալը» նախորդ խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեգանեսի» դարպասը: Մադրիդյան ակումբի կազմում էլ իր առաջին գոլը խփեց Լուկա Յովիչը, իսկ Կարիմ Բենզեման շարունակում է փայլել իր արդյունավետությամբ:

Կարծում եմ՝ այս խաղում երկու թիմերն էլ կկարողանան գոլ հեղինակել: Ինչ վերաբերվում է խաղի վերջնական արդյունքին, ապա դժվար է միանշանակ ինչ-որ բան ասել, քանզի «Բետիսն» իսկապես կարող է անակնկալ մատուցել:

«Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, որի համար Vivaro-ն սահմանել է 1.7 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:55/2 նյմ
«Ռեալ»-«Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ